×


Մարիամ Մելիքյանի 26-ամյակի անակնկալներն ու ամուսնու նվերը

Մարիամ Մելիքյանը երեկ դարձել է 26 տարեկան: Այս շրջանում Ստամբուլում բնակվող դերասանուհին ծննդյան խնջույքը կազմակերպել է տեղի ռեստորանային համալիրներից մեկում՝ լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին, նաեւ պատմել է, որ սկսել է տոնել մեկ օր շուտ:

Մարիամ Մելիքյանի 26-ամյակին


«Մեր ընկերներից շատերը երկուշաբթի աշխատանքի էին եւ չէին կարողանա ներկա գտնվել տարեդարձիս, որոշեցինք կիրակի երեկոյան նշել: Գեղեցիկ երեկույթին ներկա էին միայն ամենամտերիմները՝ ընտանիքիս անդամները, մեր քավորի ընտանիքը, ընկերուհիներս եւ մեր բարեկամները»,-ասել է նա:

Դերասանուհուն ամուսինը ոսկյա զարդ է նվիրել.«Ծննդյանս օրն ամբողջովին նրան եմ տրամադրել: Խնդրել էր պատրաստվել, որ միասին դուրս գանք տնից. ռոմանտիկ ընթրիք էր կազմակերպել, եւ հրաշալի ժամանակ անցկացրինք»:

Մարիամ Մելիքյանը` դստեր հետ


Փոքրիկ Կամիլան էլ իր ժպիտով է ուրախացրել մայրիկին.«Նա դեռ խոսել չգիտի: Ռեստորանում անընդհատ փուչիկների հետ էր խաղում, բարձրանում էր ու պառկում բեմահարթակին. շատ էր հավանել:)»:

Մարիամը ծննդյան օրերին միշտ բարձր տրամադրություն է ունենում եւ պարտադիր երազանք է մտապահում տորթի մոմերը փչելիս.«Այն ընտանիքիս հետ է կապված, չեմ ցանկանում բարձրաձայնել մինչ իրականանալը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Մելիքյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին