×


Մարիամ Մելիքյանի դստեր 1-ամյակի խնջույքն ու ամուսնու անակնկալը:)

Մարիամ Մելիքյանի դուստրը դարձել է մեկ տարեկան: Նոր՝ «Change» սիթքոմի դերասանուհին Կամիլայի առաջին տարեդարձին կազմակերպել է նաեւ նրա ատամհատիկի արարողությունը, իսկ խնջույքի հիշարժան պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Փոքրիկ Կամիլայի 1-ամյակին


«Շատ էի ուզում 1-ամյակին նաեւ կնքել աղջկաս, բայց ամուսինս ասաց, որ աշխատանքային զբաղվածության պատճառով չի կարողանա այդ օրը մեր կողքին լինել, իսկ առանց պապայի ոչինչ չէինք անի: Որոշեցի մտերիմներիս, հարազատներիս ու նրանց բալիկների հետ փոքրիկ տոն կազմակերպել մանկական սրճարաններից մեկում»,-մեզ հետ զրույցում ասել է Մարիամը:

Պարզվում է՝ դերասանուհու ամուսինն անակնկալ է մատուցել ընտանիքին՝ վերադառնալով Հայաստան.«Գիշերը եկավ եւ շնորհավորեց մեր աղջկան: Շատ ուրախացանք: Միլայի համար շատ գեղեցիկ զգեստներ եւ ոսկյա զարդ է բերել: Չէր մոռացել նաեւ իմ մասին: Նա գիտի՝ ինչպես ուրախացնի մեզ»:

Փոքրիկ Կամիլայի 1-ամյակին


Մարիամը նշել է, որ հրաշալի ժամանակ են անցկացրել.«Ամեն բան իմ ուզածով էր, շատ լավ անցավ՝ այնպես, ինչպես ծրագրել էի: Աղջիկս երջանիկ էր, ծափիկ էր անում ու անդադար ժպտում բոլորին: Երբ տեսնում էի նրա հիացմունքը, ինքս էլ ոգեւորվում էի: Թեեւ շատ է սիրում մուլտհերոսներ Մաշային եւ արջուկին, բայց արջուկի մոտ չգնաց:(»:

Փոքրիկին անակնկալ են մատուցել դերասանուհու հարազատները.«Եղբայրս երգեց նրա համար, նաեւ մեքենա նվիրեց, որի համարների փոխարեն Միլայի անունն է գրված: Այնքան էր հավանել, որ մեքենայից չէր իջնում:)»:

Մարիամ Մելիքյանի եղբայրը՝ կնոջ հետ, ամուսինը, դուստրը եւ մայրիկը


Ատամհատիկի արարողության արդյունքներով՝ փոքրիկն ապագա դերասանուհի կամ դիզայներ է.«Կատակում էի՝ արդյոք պահել են «դերասանուհի» գրությամբ թղթիկը, եւ երբ հենց դա ընտրեց, բոլորը ծիծաղեցին: Համոզված եմ, որ կդառնա դերասանուհի, քանի որ այժմ էլ դերասանությամբ կարողանում է համոզել իր ուզածը: Շատ կուզեմ, որ ինքն ընտրի իր ապագա մասնագիտությունը՝ այն, ինչն առավել հարազատ կլինի իրեն: Ճիշտ է՝ այսօր շոու-բիզնեսի ներկայացուցիչների կյանքը շատ հեշտ ու թեթեւ չէ, բայց ինչքան կկարողանամ, կօգնեմ նրան»,-նշել է Մարիամը:

Տոնական տորթի մոմերը Մարիամն ամուսնու եւ դստեր հետ է փչել: Ասում է՝ իր բոլոր երազանքներն այժմ միայն Կամիլայի հետ են կապված.«Շատ եմ ուզում՝ առողջ լինի ու միշտ ժպտա»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին