×


Մարիամ Մելիքյան.«Ամուսինս չի դիմանում կարոտին»

Մարիամ Մելիքյանի դուստրը մի քանի օրից կդառնա 4 ամսական: Կամիլայի առաջին լուսանկարները BRAVO.am-ին տրամադրելուց բացի, Մարիամը փոքրիկի հետ լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում: Երիտասարդ մայրիկի հետ զրուցել ենք իրականացած երազանքի, ամուսնու հետ առանձին ապրելու եւ աղջնակի նախասիրությունների մասին:

Մարիամ Մելիքյանը` դստեր հետ


«Կյանքս առանց նրա չեմ պատկերացնում»

Միշտ երազել եմ, որ առաջնեկս աղջիկ լինի: Նույնիսկ առանց սեռն իմանալու ասում էի` ներքին ձայնս հուշում է, որ աղջիկ եմ ունենալու: Աստծուն շնորհակալ եմ, որ հրաշք ձագուկ ունեմ, կյանքս առանց նրա չեմ պատկերացնում ու մտածում եմ` մինչ այժմ ինչպես եմ ապրել առանց իմ Միլայի: Մեկ-մեկ մայրիկիս կատակով ասում եմ, որ ինձ այնքան չի սիրում, ինչքան ես եմ իմ աղջկան սիրում: Զարմանում եմ` ինչպես է նա ինձ թողնում ու աշխատանքի գնում, առավել եւս` ինչպես է ամուսնացրել:):

«Ամուսինս անսահման երջանիկ է»

Գոռը, բոլոր հայ տղաների նման, շատ էր ուզում արու զավակ ունենալ, բայց ես հղիության ընթացքում միշտ ասում էի`աղջիկ է: Միլայի ծնվելու վայրկյանից ամուսինս անսահման երջանիկ է ու ուրախ, որ հենց աղջիկ ենք ունեցել:

Մարիամ Մելիքյանի դուստրը


«Իմ թիթիզ ընկերուհին է»

Մեր Միլան շատ ուրախ ու ժպտերեսիկ է, կյանքիս ամեն վայրկյանը լցնում է ժպիտով: Շատ եմ սիրում քնել, բայց չեմ համբերում` երբ եմ արթնանալու ու տեսնելու նրա պայծառ դեմքը: Նույնիսկ տնային գործեր անելիս իմ կողքին է, մասնակցում է  ամեն ինչին եւ միշտ արձագանքում է, երբ խոսում եմ իր հետ. երեւի նրանից է, որ հղիությանս մասին իմանալու օրվանից սկսել եմ խոսել իր հետ:): Նա իմ փոքրիկ, թիթիզ ընկերուհին է, ով մայրիկի նման սիրում է նկարվել. երբեք կամակորություն չի անում ու չի լալիս:

«Պարում եմ աղջկաս համար»

Աղջիկս դեռ շատ փոքր է, բայց արդեն սկսել ենք միասին մուլտֆիլմեր դիտել: Ուշադիր նայում է, իսկ երբ անջատում եմ, նվնվում է: Շատ է սիրում, երբ տանը պարում եմ իր համար: Հաճախ ենք միասին զբոսնում, մարդաշատ վայրեր գնում: Եթե ընտանիքով որեւէ տեղ ենք գնում, Միլան անպայման մեզ հետ է:

Մարիամ Մելիքյանը` դստեր հետ


«Օգնում  են…»

Ստամբուլում առանձին ենք ապրում, սակայն սկեսուրս, մայրիկս կամ ընկերուհիս հաճախ են մեզ այցելության գալիս: Առհասարակ, ամուսինս էլ է ինձ շատ օգնում փոքրիկին խնամելու հարցում:

«Ժպտում է Գոռին տեսնելիս»

Գոռը չի դիմանում աղջկա կարոտին, երբ առանց նրա Հայաստան ենք գալիս: Ամբողջ օրը հեռախոսով ու հնարավոր բոլոր միջոցներով խոսում ենք: Միլան էլ արդեն ճանաչում է հայրիկին, արձագանքում է ու նրան տեսնելիս ժպտում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/
Լուսանկարահանումն իրականացվել է “Imperial Palace” հյուրանոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին