×


Մարիամ Մելիքյանի հարսանեկան առաջին լուսանկարները :)

Հոկտեմբերի 19-ին Երեւանում տեղի ունեցավ “Ֆուլ հաուս” սիթքոմի դերասանուհի Մարիամ Մելիքյանի հարսանեկան արարողությունը: BRAVO.am-ն արդեն ներկայացրել է նորահարսի ֆոտոշարքը Հյուսիսային պողոտայում, իսկ ահա մի քանի լուսանկար, որոնք արվել են խնջույքի ժամանակ:

Գոռը, Մարիամը եւ հարսնաքույրը


Մարիամն այսօր մեզ պատմել է, որ իր պլանավորած անակնկալները ստացվել են. “Քանի որ ինքս էի զբաղվել կազմակերպչական հարցերով, կարծում էի` ինձ համար այնքան էլ հետաքրքիր չի լինի, բայց իսկապես շատ հուզվեցի: Երբ գեղեցկության սրահից տուն էի վերադառնում, ավտոմեքենայի մեջ սիրտս շատ արագ էր բաբախում, տանն էլ ավելի ու ավելի էի հուզվում մինչեւ այն պահը, երբ Գոռը բերեց ծաղկեփունջս եւ համբուրեց”:

Տաթեւիկ Ադումյանը, Մարիամ Մելիքյանը


Զույգը լուսանկարվել է Զվարթնոցի տաճարում, նախատեսել էին նաեւ Կասկադում ֆոտոշարք իրականացնել, բայց ժամանակի սղության պատճառով ռեստորան են ուղեւորվել: Հարսանեկան խնջույքին ներկա են եղել Մարիամի ընկերուհիները, այդ թվում` Տաթեւիկ Ադումյանը, Լիկա Սալմանյանը եւ ուրիշներ: Հարսի ծաղկեփունջը բաժին է ընկել Անատի Սաքանյանին, որն այժմ նկարահանվում է “Ֆուլ hաուս” սիթքոմում:

Լիկա Սալմանյանը եւ Մարիամ Մելիքյանը


Նորահարսը պարել է “Ամարաս” խմբի պարուհիների հետ` երգելով Օլգա Այվազյանի “Կինդ դարձա” երգը, ինչպես նաեւ ընկերների հետ բրեյք-դանս է պարել.“Գոռի համար իմ երգելն անսպասելի էր, զարմացած հայացքով ինձ էր նայում: Իսկ եղբայրս ինձ անակնկալ արեց. քրոջ մասին երգ էր ձայնագրել: Շնորհակալ եմ, որ ընկերներս կողքիս էին, անմոռանալի օր էր”:

Օրեր անց Մարիամն ու Գոռը կմեկնեն Անգլիա, որտեղ էլ պլանավորել են իրականացնել երկրորդ հարսանիքը:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Մելիքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին