×


Մարիամ Շահինյան. “Խեղճ երեխան ինչպե՞ս է իմ ձեռքը դիմանալու:)”

Մայրանալուց հետո Մարիամ Շահինյանի համար կյանքը նոր գույներ է ստացել: Դերասանուհին հաճույքով խնամում է դստերը, նաեւ շատ է սիրում լուսանկարել, օրեր առաջ էլ ուշ երեկոյան, երբ փոքրիկը պետք է արդեն քնած լիներ, պրոֆեսիոնալ լուսանկարահանում է կազմակերպել:):

Մարիամ Շահինյանն` ամուսնու հետ


“Նախապես որոշել էինք բացօթյա վայրում լուսանկարել, բայց լուսանկարչի զբաղվածության պատճառով մեր տանը չպլանավորած ֆոտոշարք ունեցանք: Արփին գրեթե քնած էր, բայց աշխուժացավ. ասես գիտակցում էր, որ ֆոտոմոդելի կարգավիճակում է, եւ իրեն լավ էր դրսեւորում: Ով տեսնում է, ասում է, որ պետք է ինչ-որ տեղ նկարահանել, բայց աղջիկս գործնական առաջարկ դեռ չի ստացել”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

Մարիամ Շահինյանի դուստրը` Արփին


Իսկ դերասանուհին նոր առաջարկներ ստացել է, սակայն դեռեւս ցանկանում է իր ժամանակն ամբողջովին տրամադրել դստերը.“Ինձ չեմ ների, եթե երկար բացակայեմ: Ամիսներ անց միգուցե կրկին նկարահանվեմ. ավելի շատ հակված եմ հեռուստատեսությանը, քան թատրոնին, որովհետեւ թատրոնը շատ ժամանակատար է ու լիարժեք նվիրում է պահանջում: Ֆիլմն ու սերիալն ավելի ճկուն օրակարգ ունեն, կկարողանամ համատեղել ու ժամանակս ճիշտ տնօրինել”:

Մարիամ Շահինյանի դուստրը` Արփին


7 ամսական կապուտաչյա Արփին իր ներկայությամբ փոխել է Մարիամի կյանքի ռիթմը.“Նույնիսկ օրվա ընթացքում տեսնում եմ, թե ինչպես է փոխվում ու մեծանում, շատ արագ է աճում: Օր օրի ավելի աշխույժ է դառնում, անկողնում այլեւս հանգիստ չի պառկում, իմ պատասխանատվությունն էլ մեծանում է. ավելի աչալուրջ եմ դարձել: Երբ մի քիչ մեծանա, ցանկանում եմ տանել հնարավոր բոլոր խմբակները: Խեղճ երեխան ինչպես է իմ ձեռքը դիմանալու, չգիտեմ:): Ամենից շատ ուզում եմ պարի դասերի տանել, որ սլացիկ ու մարզված կազմվածք ունենա: Թերեւս պատճառն այն է, որ ես պարի չեմ հաճախել”:

Ինչպես հայտնել է դերասանուհին, ընտանիքով տեղափոխվել են նոր առանձնատուն եւ ամռան տապին զովանում են իրենց լողավազանում.“Քանի որ ամուսնուս համար ամառն ամենաաշխատանքայինն է, արձակուրդ չենք պլանավորում: Հնարավոր է ինչ-որ տեղ մեկնենք, բայց այլ եղանակի”:

BRAVO.am
Լուսանկարները` Վարդան Պետրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին