×


Մարիամ Շահինյանը դստեր 2-ամյակը տոնի է վերածել

Մարիամ Շահինյանի ընտանիքը մինչ Նոր տարին եւս մեկ տոն է նշում. Երեւանի մանկական սրճարաններից մեկում ամուսինները կազմակերպել են իրենց ավագ դստեր` Արփիի 2-ամյակի խնջույքը, լուսանկարներն էլ տրամադրել են BRAVO.am-ին:

Մարիամ Շահինյանի ընտանիքը


«Չափազանց ուրախ նշեցինք: Արփին իր բոլոր հյուրերի հետ շատ լավ ժամանակ անցկացրեց: Հրավիրված էին մեր բարեկամները, իսկ մեր ընկերներից շատերը բացակայում էին հարգելի պատճառով: Գլխավորն այն էր, որ աղջիկս իրեն լիակատար երջանիկ էր զգում, ամեն ինչ իրեն դուր էր գալիս: Գեղեցկուհուս դեմքից ժպիտը չպակասեց մինչեւ օրվա ամենավերջին րոպեն, ինչն էլ ինձ համար ամենակարեւորն էր»,-պատմել է դերասանուհին:

Մարիամ Շահինյանը` դստեր հետ


Մարիամը դստեր համար նվեր չի պատրաստել տարեդարձի առթիվ, ասում է՝ նա անթիվ-անհամար նվերներ է ստանում ոչ տոնական օրերին: Տորթի մոմերը մայր ու աղջիկ միասին են փչել եւ երազանք մտապահել.«Շատ ամուր առողջություն թող ունենա, մնացածը, կարծում եմ, կկարողանանք ինքներս կատարել: Արփիի գլխավորությամբ թող առողջ լինեն բոլոր փոքրիկները, որպեսզի մանկական հիվանդանոցներն անգործության մատնվեն, եւ ոչ մի բալիկ դրանց կարիքը չունենա»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Շահինյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին