×


Մարիամ Շահինյանը դստեր մեկամյակը տոնի է վերածել :)

Մարիամ Շահինյանի դուստրն արդեն մեկ տարեկան է: Դերասանուհին ամուսնու հետ Արփիի համար մանկական սրճարաններից մեկում խնջույք էր կազմակերպել: Փոքրիկի առաջին տարեդարձի հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Մարիամ Շահինյանի դստեր առաջին տարեդարձին


«Մտածում էի, որ փոքր է եւ շատ բան չի հասկանա, բայց Արփին ամեն ինչին արձագանքում էր, հերոսների հետ խաղում էր, պարում ու ծափահարում նրանց»,- պատմել է Մարիամը եւ հավելել, որ խնջույքը շատ լավ է անցել, ներկա են եղել հարազատները` փոքրիկների հետ, ինչպես նաեւ իր ընկերուհիները, որոնց թվում` Էթերի Ոսկանյանը եւ Լիլի Էլբակյանը` դստեր հետ:

Լիլի Էլբակյանը` որդու հետ


Փոքրիկի համար ծնողները նվերի տեսքով տորթ էին պատվիրել, որի մոմերը փչելիս երիտասարդ մայրիկը հասցրել է դստեր համար մի քանի երազանք մտապահել:): Նա մեզ հետ զրույցում ասել է, թե հաճախ են Արփիին նվերներ են տալիս եւ փորձում տոն դարձնել նրա ամեն օրը.«Իսկ հյուրերը մեզ շատ թիթիզ զգեստներ ու բազմաթիվ խաղալիքներ են նվիրել, որոնք անպայման մի օր պետք կգան»:

Լիլի Էլբակյանը, Մարիամ Շահինյանը եւ Կարեն Բաբաջանյանի կինը` Լիլիթը


BRAVO.am-ը Արփիին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է անհոգ ու առողջ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW