×


Մարիաննա Լիման հաղթանակած վերադարձել է Երեւան

Մարիաննա Լիմա բեմական անվամբ հանդես եկող Երեւանի կոնսերվատորիայի ուսանողուհի Մարիաննա Ավանեսյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է “Տաղանդների հրավառություն” մրցույթ-փառատոնին եւ հաղթել՝ դիպլոմն ու գավաթն իր հետ բերելով Երեւան:)։

Մարիաննա Լիման


BRAVO.am-ի հետ զրույցում Մարիաննան պատմել է, որ այս տարվա մայիսին Փարիզում մասնակցել է “Etoiles de Paris” երաժշտական մրցույթին եւ հաղթելով հրավեր է ստացել մասնակցել վերոնշյալ մրցույթին.“Ծանոթանալով պայմաններին՝ հասկացա, որ ուժեղ մրցակցություն է լինելու։ Այս տարի մասնակիցները շատ էին՝ եվրոպական ու ԱՊՀ երկրներից շուրջ 600 հոգի։ Բոլորին չեմ հասցրել լսել, քանի որ մրցույթը երկու տարբեր սրահներում է անցկացվել ու տեւել է երկու օր։ Անկեղծ ասած, մտքովս չէր անցնում, որ առաջին տեղը կգրավեմ”։

Սոուլ, ջազ, բլյուզ ոճերի սիրահար Մարիաննան կատարել է “My Funny Valentine” երգը. “Ժյուրիի կազմում էին Ռուսաստանի վաստակավոր գործիչներ, դասախոսներ, պրոֆեսորներ։ Փարիզի մրցույթից հետո արդեն ավելի վստահ էի երգում։ Նախորդ մրցույթից եւս լավ հիշողություններ ունեմ, քանի որ ժյուրիի անդամները մեզ վարպետության դասեր տվեցին”։

Մարիաննա Լիման


Նա մրցութային օրերից հետո շրջել է Սանկտ-Պետերբուգի տեսարժան ու հայտնի վայրերում, եղել է նաեւ Էրմիտաժում.“Իսկապես շատ գեղեցիկ քաղաք է, զգացվում է Եվրոպայի շունչն ու էներգիան, մարդիկ էլ բարեհամբույր էին”։

Կոնսերվատորիայի մագիստրատուրայում սովորող ուսանողուհին պատրաստվում է կրթությունը շարունակել ասպիրանտուրայում.“Զուգահեռ կրկին կմասնակցեմ միջազգային մրցույթների, կշարունակեմ ելույթներ ունենալ Երեւանում, քանի որ մեր հանդիսատեսն ամենալավն է ու խիստը, իսկ Երեւանն ամենալավ քաղաքն է”։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարիաննա Լիման

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW