×


Մարիաննա Հովհաննիսյանը R.I.O.-ի նախկին մեներգչին կհյուրընկալի Երեւանում :)

Մարիաննա Հովհաննիսյանը շուտով կներկայացնի նոր զուգերգ գերմանական “R.I.O.” նախագծի նախկին մեներգիչ Թոնի Թիի հետ: Նրանք առաջին անգամ հանդիպել են 2011 թվականի ամռանը` Շրի Լանկայում, երբ երգչուհին ընտանիքի հետ մեկնել էր հանգստի: Այդ ճամփորդությանը BRAVO.am-ի անդրադարձը կարդացեք այստեղ:

R.I.O.-ի նախկին մեներգիչ Թոնի Թին եւ Մարիաննա Հովհաննիսյանը


Մարիաննայի խոսքով` համագործակցության գաղափար ունեցել են դեռ այն ժամանակ, սակայն միայն վերջերս են ձայնագրել Թոնի Թիի հեղինակած սոուլ ոճի անգլալեզու երգը.“Իմ պատճառով էր, որ դուետի ձայնագրությունը տեղի չէր ունենում ու անընդհատ հետաձգվում էր: Ես ձայնագրվեցի Երեւանում, նա` Գերմանիայում, այնտեղ էլ երգը վերջնական տեսքի կբերեն: Միգուցե ներկայացնենք առանց տեսահոլովակի, կամ էլ կսպասենք: Նկարահանումը կախված է Թոնիի գրաֆիկից. նրան սպասում եմ Երեւանում”:

Նախքան զուգերգի պրեմիերան 22-ամյա երգչուհին իր բենդի հետ ակումբային համերգներ կտա, որոնցից առաջին տեղի կունենա մարտի 16-ին` “Ուլիխանյան” ակումբում: Նրա հետ հանդես եկող երաժիշտներն են Գեւորգ Արզումանյանը(բաս-կիթառ), Դավիթ Չիդեմյանը(հարվածային գործիքներ), Խաժակ Խաչիկյանը(կիթառ), Աիդա Ավետիսյանը եւ Վարդան Գրիգորյանը(ստեղնաշարային գործիքներ):

Մարիաննա Հովհաննիսյանը


Մարիաննան եւ խմբի անդամները միասին ելույթ են ունեցել հեռուստահաղորդումների եւ միջոցառումների ժամանակ, սակայն այս կազմով նրանց ակումբային համերգը կկայանա առաջին անգամ.“Մենք նախատեսում ենք համերգային շրջան, քանի որ բենդը հավաքվել է երկար համագործակցության համար: Որքան էլ կողքից կարող է հեշտ թվալ, խումբ հավաքելը բարդ գործ է: Շատ էի ուզում կենդանի նվագակցությամբ երգել, քանի որ դեռ մանկուց միջազգային մրցույթներին երգել եմ համաշխարհային հիթեր սոուլ, բլյուզ, R'n'B ոճերում, իսկ դա առանց բենդի չեմ պատկերացնում”:

Մարիաննա Հովհաննիսյանը


Մենահամերգին երգչուհին նախատեսում է նաեւ իր երգացանկի երգերը քավեր տարբերակով կատարել.“Հանդիսատեսի համար նորություն կլինի “Քիչ են, քիչ”, “Սիրահարված ու մոլորված” ու մյուս երգերը լսել բոլորովին այլ ոճով”:

Ստորեւ ներկայացնում ենք “R.I.O.”-ի հիթերից “Shine Օn”-ը:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մարիաննա Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW