Մարիաննա Հովհաննիսյանի համար օրեր առաջ սկսվել է նախատոնական եռուզեռը, նույնիսկ նվերներ է ստացել ու նվիրել մինչ Նոր տարին: Այդ մասին տեղեկացանք՝ հյուրընկալվելով երգչուհու տանը:):
Մարիաննան սիրելիի` Արմանի հետ
Իր սիրելիի` Արմանի հետ Մարիաննան լուսանկարվել է BRAVO.am-ի համար, պատմել իր ձեռքբերումների, գալիք տարվա անելիքների մասին: Տոնածառի կողքին տեղ գտած ամանորյա զարդարանքներն էլ Արմանի նվերն է. “Խանութի ցուցափեղկին տեսա, չթաքցրեցի, որ շատ հավանում եմ, մի քանի օր անց տնակները հայտնվեցին մեր տանը: Մեր պատճառով այդ խանութի ցուցափեղկը հիմա փոխված է”,-պատմել է երգչուհին:
Մարիաննայի եւ Արմանի ընտանիքները միասին մեկնելու են Եգիպտոս՝ այնտեղ դիմավորելու Ամանորը. “Սիրում եմ ձյունառատ Նոր տարին, հատկապես Ծաղկաձորում լավ է անցնում, բայց այս անգամ այն կանցկացնենք ծովային տաք միջավայրում”:
Մարիաննան տարեսկզբին կթողարկի իր առաջին ձայնասկավառակը
Տոնական սեղանի պատրաստություններին Մարիաննան, ինչպես նշել է, ակտիվ մասնակցում է:). “Մայրիկիս հետ պատրաստում ենք տարատեսակ ուտեստներ, սիրով մասնակցում եմ խոհանոցային գործերին: Նաեւ սիրում եմ, երբ Սուրբ Ծննդին բարեկամներով հավաքվում ենք: Երեւի հայկական միջավայրում անխուսափելի են այդ հավաքույթները. վերադարձից հետո կտեսնենք մեր հարազատներին”:
Երգչուհին նշել է, որ Նոր տարվա գիշերը երբեւէ չի աշխատել, նախընտրում է ընտանիքի հետ անցկացնել տոնը. “Եթե չաշխատելու հնարավորություն ունես, միայն պետք է օգտվես առիթից, չնայած դեմ չեմ, վատ տարբերակ չէ”:
Մարիաննան ու Արմանը 2012-ին կամուսնանան
Մարիաննան ամռանը կամուսնանա
20-ամյա երգչուհու համար 2011-ը առանձնացել է իր նշանադրությամբ, հաջորդ ձեռքբերումն էլ կլինի ամուսնությունը. “Ամենակարեւորն ընտանիք կազմելն է, ինձ համար դրա սկիզբը դրվեց այս տարի, շարունակությունը սպասվում է 2012-ին, հուսով ենք՝ ամեն ինչ բարեհաջող է ավարտվելու”:
Հարսանեկան արարողությունը զույգը պլանավորել է ամռանը. “Գուցե պահպանողական ենք, բայց մեր հարսանիքը կլինի հայկական` ժամանակակից էլեմենտներով:): Դեռ մանրամասները չենք քննարկել, միայն գիտենք, որ բավական մեծ հարսանիք կկազմակերպենք, իսկ հետո ուզում ենք մեկնել եվրոպական մի քանի երկիր՝ մեղրամսի”:
“Նոր տարին միասին կանցկացնենք ծովային տաք միջավայրում”. Մարիաննա
“Չջղայնանաս, բայց գալիս եմ”. Արման
Ի դեպ, զույգը միասին արտերկիր մեկնելու առիթ էլի է ունեցել. Արմանը հիշել է՝ ինչպես է սիրելիի համար ամռանը հասել Շրի Լանկա. “Երբ օդանավակայանում ճանապարհեցի, զգացի, որ առանց Մարիաննայի չեմ դիմանա: Նույն օրը որոշեցի տոմս առնել ու գնալ: Իրենք հասել էին Դուբայի օդանավակայան, հեռախոսով խոսում էինք, սիրելիիս ասացի՝ “չջղայնանաս, բայց գալիս եմ””:
Արմանը նաեւ նշել է, որ ամեն հարցով աջակցում է ընտրյալին, դեմ չէ, որ Մարիաննան շարունակի երգել, իրենց սիրո երգը համարում է Մայլի Սայրսի “When I Look At You” երգը, իսկ Մարիաննան՝ Ալիսա Քիզի “Never Felt This Way”-ը: Արմանի սիրելի երգերից մեկն էլ Մարիաննայի երգացանկից է, որի պրեմիերան դեռ չի եղել:
Երգչուհին տարեսկզբին կթողարկի իր առաջին ձայնասկավառակը. “Այն ամբողջությամբ պատրաստ է, նույնիսկ ֆոտոշարքն ենք նկարել: Նոր դուետ ունեմ Ռուսաստանում բնակվող հայ ռեփեր Սամուելի հետ, նաեւ R.I.O.-ի հետ համագործակցությունն ընթացքի մեջ է, R&B ոճի երգ է, մնում է ձայնագրվելու պրոցեսը”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am


×
29,447







