×


Մարինա Գրեգ.“Վերջին շրջանի իրադարձություններն ինձ շատ են փոխել”

Մարինա Գրեգի` “21TV”-ից հեռանալու պատճառների մասին արդեն պատմել ենք: Հաղորդավարուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ աշխատանքի է անցել  “Արմնյուզ”-ում եւ հեռուստադիտողին կրկին կներկայանա մարտի 8-ից:

Մարինա Գրեգը


“3 ամիս է` չէի աշխատում: Այս ընթացքում մի քանի հեռուստաընկերությունից առաջարկ ստացա, բայց եթե անկեղծ լինեմ, երկմտում էի: Եվ այն ժամանակ, երբ արդեն քիչ էր մնացել, որ ընդունեի դրանցից մեկը, ստացա առաջարկ “Արմնյուզի” նորանշանակ գլխավոր տնօրեն Հրաչ Քեշիշյանից եւ գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանից: Իրենք մեծ վստահություն ներշնչեցին, եւ որոշեցի միանալ: Ինձ դուր եկավ միասին նորը կառուցելու միտքը”,-ասել է նա:

Մարինան կվարի երեք հեռուստածրագիր.“Կարոտել եմ տեսախցիկը, որովհետեւ նախկինում երբեք չէինք բաժանվում:): Հիմա ունեմ շատ լիցքեր, որոնք պատրաստ եմ կիսել հեռուստադիտողի հետ: Կաշխատեմ ուղիղ եթերում. այն իմ տարերքն է եւ գլխավոր հաղորդումներից մեկը: Բացի այդ, ինձ են վստահվել երաժշտական երկու կարեւոր հաղորդումները` “Արտասահմանյան տեսահոլովակների տասնյակը” եւ “Հայկական տեսահոլովակների հիթ-շքերթը””:

Մարինա Գրեգը


Հաղորդավարուհու խոսքով` նորովի է ներկայանալու հեռուստադիտողին.“Խոսքը միայն արտաքին փոփոխության մասին չէ. “Արմնյուզ”-ի Մարինան ավելի հասուն է, բայց ոչ թե այն պատճառով, որ մեծացել եմ այս 3 ամսվա ընթացքում, այլ որովհետեւ կրկին չեմ ընդունվում աշխատանքի 19 տարեկանում: Հիմա ես ունեմ փորձ եւ հստակ գիտեմ` ինչ եմ ուզում աշխատանքում, եւ թե կյանքում: Չեմ համեմատում հինն ու նորը, որովհետեւ արագ եմ փակում հին էջերը եւ ամբողջովին տրվում նորին: Ցանկացած փոփոխության հետ փոխվում ենք նաեւ մենք: Վերջին շրջանի իրադարձություններն ինձ շատ են փոխել: Այնպես որ, գուցե առաջին հայացքից չերեւա, բայց որոշ ժամանակ անց հեռուստադիտողը դա կնկատի”:

Նոր աշխատավայրում նա կրկին կներկայանա որպես Մարինա Գրեգ.“Այդպես ինձ “21TV”-ն չի կնքել, այլ դեռ ուսանողական տարիներին կուրսում մյուս Մարինաներից տարբերելու համար անվանում էին Գրեգ: Ես էլ աշխատանքի անցնելիս որպես եթերային ազգանուն օգտագործեցի հենց դա: Իսկ “Արմնյուզ”-ում ես էլի կլինեմ Մարինա Գրեգը: Այլ ազգանվամբ հանդես գալը նույնն է, ինչ Մարինա անվան փոխարեն այլ անուն ընտրեմ: Այնպես որ, այն հարյուր տոկոսով իմն է”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մարինա Գրեգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW