×


Մարինա Թագակչյան.«Ակնկալում եմ երկրորդ բալիկիս առողջ ծնունդն ու մեծ ժառանգություն»

Մարինա Թագակչյանը երկրորդ անգամ կմայրանա 2016-ի մայիսին։ Երգահան-հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ երկրորդ դուստրը կպարգեւի ամուսնուն՝ կինոօպերատոր Ալեքսանդր Քալանթարին.“Հղիությունս չպլանավորված էր, քանի որ աղջիկս դեռ 1,5 տարեկան է, եւ չէինք նախատեսում, բայց կրկին ուրախ ենք։ Բժիշկների փոխանցմամբ՝  Եվան քույր է ունենալու: Նա նայում է փորիկիս ու հարցնում, թե որտեղ է նա։ Հոգեբանորեն իրեն տրամադրում եմ, որ պետք է սիրի եւ չխանդի”։

Մարինա Թագակչյանի ընտանիքը


Մարինան մեզ հետ նախորդ հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ շատ է ցանկանում որդիներ ունենալ, հիմա էլ նշում է, որ ամեն ինչ առջեւում է.“Ավելի շատ ուրախ եմ Եվայի համար, որ հավատարիմ ընկերուհի կունենա։ Ես ընտանիքի միակ երեխան եմ եղել, գիտեմ, որ կարեւոր է քույր-եղբայր ունենալը։ Այս անգամ ամուսինս կորոշի անունը, քանի որ Եվայի անունը ես եմ ընտրել”։

Ամուսիններն իրենց առաջնեկի հետ զարդարել են տան տոնածառը.“Եվուլիկը մեզ օգնում էր, հիանում լույսերով: Չնայած` սկզբում ուզում էր քաշքշել, բայց գիտակցում է, որ չի կարելի է: Երբ նյարդային է լինում, դիտավորյալ այնպես է նայում, կարծես պատրաստվում է քանդել, բայց ասում եմ, որ տոնածառնն իրենն է, ժպտում է”։

Ալեքսանդր Քալանթարը` դստեր հետ


Մայրանալուց հետո Մարինան հեռուստատեսությունում դադար է վերցրել, սակայն շարունակում է երգեր գրել.“Ընտանիքի, սիրո, ամուսնության մասին երգեր են, որոնք մոտ ապագայում կկատարեն տարբեր երգիչներ։ Տիգրան Հարությունյանի հետ որոշել էինք վերականգնել մեր դպրոց-ստուդիան. իմ ցավոտ կողմն է, բայց այժմ չեմ կարող դասավանդել։ Որոշ ժամանակ վարում էի միջոցառումներ, բայց կրկին արձակուրդ եմ վերցրել, Ամանորի գիշերն էլ չեմ աշխատելու”։

36-ամյա երգահանը նշել է, որ ամենամեծ ակնկալիքը առողջ բալիկի ծնունդն է.“Նաեւ կցանկանայի գալիք տարում մեծ ժառանգություն ստանալ, բայց հարուստ տատիկ-պապիկ չունենք:)։ Վատ չի լինի, որ ժառանգություն ստանանք. առաջինը բնակարան կգնենք, քանի որ վարձակալությամբ ենք ապրում։ Հրաշքի եմ սպասում, ինձ թվում է՝ աննախադեպ հետաքրքիր բան է կատարվելու, Աստված տա, այդպես լինի”։

BRAVO.am
Լուսանկարները` Մարինա Թագակչյանի անձնական արխիվից



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW