×


Մարինա Թագակչյանի` որդի ունենալու ապրիլմեկյան կատակը

Երգահան, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում հայտնել էր, որ շուտով երկրորդ դուստրը կպարգեւի ամուսնուն` կինոօպերատոր Ալեքսանդր Քալանթարյանին: Այսօր նա սոցիալական ցանցի իր էջում տղա երեխայի լուսանկար է հրապարակել՝  «Ո՜ւռա, տղաս ծնվել է» մակագրությամբ, եւ շնորհավորանքներ է ստանում: Լուրը հրապարակել են նաեւ մի շարք լրատվամիջոցներ:

Մարինա Թագակչյանն` ամուսնու հետ


Քիչ առաջ զրուցել ենք ապագա մայրիկի հետ, ով շնորհակալություն է հայտնել բոլորին բարեմաղթանքների համար եւ շնորհավորել է Հումորի եւ ծիծաղի օրվա կապակցությաբ. «Թող բոլորի ստերն այս իմ ստի պես բարի լինեն եւ օրվան համահունչ :)»:

Մարինան նշել է, որ շնորհավորական զանգերն ու հաղորդագրությունները չեն դադարում.«Լիքը-լիքը լավ բարեմաղթանքներ եմ լսել: Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի ու ցանկությունների համար, բայց երեխաս, որն, ի դեպ, ոչ թե տղա է, այլ աղջիկ, դեռ չի ծնվել. օր օրի սպասում ենք: Առաջին հղիության ժամանակ էլ, հիմա էլ մեծ ցանկություն ունեի տղա ունենալ, բայց չեմ նեղվում, կարեւորը` փոքրիկներս առողջ լինեն»:

Մարինա Թագակչյանը` դստեր եւ ամուսնու հետ


Երգահան-հաղորդավարուհուց տեղեկացանք, որ ավագ դուստրը՝ մեկ տարեկան ութ ամսական Եվան, ոգեւորությամբ է սպասում քույրիկի ծնվելուն.«Անընդհատ փորիկս է ցույց տալիս ու ասում, որ քույրիկն այնտեղ է, ցանկանում է, որ նրան Աննա անվանակոչենք: Իր սիրելի անունն է,  բոլորիս, անգամ հայրիկին Աննա է կոչում:)»:

Մարինան երկրորդ երեխայի անվան ընտրությունը վստահել է ամուսնուն.«Ամեն շաբաթ մի տարբերակ որոշում է, հետո մտափոխվում: Երեխայի ծնվելուց հետո վերջնական կորոշի ու կասի:)»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարինա Թագակչյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW