×


Մարինա Մարտիրոսյան.«Երկու տարբերակ ունեինք»

Մարինա Մարտիրոսյանն այս տարի ամառային ընտանեկան հանգստի համար երկու տարբերակ է ունեցել: Մոսկվաբնակ պարուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ ամուսնու բարեկամուհին հրավիրել էր Ղրիմ, իսկ զարմիկը՝ Բուլղարիա, ընտրել են վերջին տարբերակը:

Մարինա Մարտիրոսյանն՝ ամուսնու հետ


«Տարիներ առաջ Արմեն Դիվանյանի «Արեւներ» անսամբլի հետ մեկնել էինք Բուլղարիա՝ փառատոնի: Դեռ այդ ժամանակ շատ սիրեցի այս երկրի հրաշալի կլիման, ծովը, լողափը, մարդիկ էլ բարի են: Երեք շաբաթ հանգստացանք գողտրիկ, գեղեցիկ ու հետաքրքիր կոլորիտով Պոմորիե քաղաքում: Դա էլ բավական էր, որպեսզի արեւի ճառագայթները կլանենք ամբողջ տարվա համար եւ վիտամին D-ի մի լավ պաշար ունենանք: »,-պատմել է նա:

Մայրանալուց հետո Մարինան առաջին անգամ է ծովափնյա հանգստի մեկնել, քանի որ ամեն ամառ գալիս էին Երեւան: Նրա խոսքով՝ թեեւ արձակուրդն արկածներով լի չի եղել, սակայն պատահական ու հաճելի հանդիպումով է առանձնացել. «Տեսանք մոսկովյան մեր ընկերներին, որոնց հետ եթե նախօրոք պայմանավորվեինք միասին գնալ հանգստանալու, հաստատ չէր ստացվի, ինչ-որ բան կխանգարեր: Շատ լավ օրեր էին, եղանք մի շարք քաղաքներում: Շատ եմ սիրում ջուրը, ծովը. կյանքի կոչող, ծաղկեցնող ու ապրեցնող երեւույթներ են, չնայած՝ անտառներն ու լեռները եւս հոգեհարազատ են»:

Մարինա Մարտիրոսյանը՝ երեխաների հետ


Պարուհին նշել է, որ փոքրիկների հետ հանգիստը փոքր-ինչ լարված է անցնում, հատկապես ծովում, քանի որ ուշադրությունն ամբողջությամբ նրանց վրա է: Այդ հարցում, սակայն, նա միայնակ չի եղել. սկեսուրը սիրով օգնել է հարսիկին, ինչի համար Մարինան շատ շնորհակալ է:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին