×


Մարինա Մարտիրոսյանն իրականացրել է ամուսնու երազանքը :)

Մարինա Մարտիրոսյանն այս ամսվանից կրկնակի մայրիկ է: Մոսկվայում բնակություն հաստատած պարուհի-հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին լույս աշխարհ է եկել իր երկրորդ երեխան, ինչպես նաեւ տրամադրել է հղիության վերջին շրջանում իրականացված ընտանեկան գեղեցիկ ֆոտոշարքը:  

Մարինա Մարտիրոսյանի ընտանիքը


“Ամեն ինչ բարեհաջող է անցել: Բնականաբար, առաջին զանգն ամուսնուս է եղել, հետո մայրիկիս ուրախացրի այս հրաշալի լուրով, այնուհետեւ` ընկերներիս”,-պատմել է նա` հավելելով, որ որդի է ունեցել, որին անվանակոչել են Առնո.“Հաճելի են զուգորդումները Առնո Բաբաջանյանի հետ:)”:

Մարինա Մարտիրոսյանի ընտանիքը


Մարինայի խոսքով` ամուսինը երազել է արու զավակի մասին, բայց ցանկությունը հիվանդագին չէր.“Տղա ունենալու մասին բոլոր տղամարդիկ են երազում, քանի որ նա ազգանվան կրողն ու գերդաստանի շարունակողն է: Արթուրի համար կարեւորը առողջ բալիկ ունենալն է, եւ Աստծո օրհնությամբ մեր երազանքն իրականացավ”:

Մարինա Մարտիրոսյանի ընտանիքը


Ամուսինների առաջնեկը եղբորը դիմավորել է փուչիկներով եւ ծաղիկներով.“Փուչիկները երկինք բաց թողեցինք, որ գնան եւ այլ ընտանիքների էլ նման երջանկություն բերեն:)”,-ասել է պարուհին` նշելով, որ թեեւ հոգսերը շատացել են, դժվարությունները հաճույքով է հաղթահարում.“Մեր օրերն անցնում են էլ ավելի ակտիվ եւ հետաքրքիր”:

BRAVO.am-ը շնորհավորում է երջանիկ ծնողներին` Առնոյին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Օքսանա Պալյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին