×


Մարինա Ստեփանյան.«Ես համարձակ կին եմ, բայց...»

Մարինա Ստեփանյանն արդեն երկար ժամանակ է, ինչ ներկայանում է ոչ միայն դիմահարդարի իր աշխատանքներով, այլ նաեւ գեղեցիկ ֆոտոշարքերով: Մի ոլորտից անցումը մյուսին Մարինայի դեպքում շատ կտրուկ է եղել: Ֆոտոմոդելի կարիերայի եւ այլ հարցերի շուրջ նա զրուցել է BRAVO.am-ի հետ:

Մարինա Ստեփանյանը


«Գեղեցկության որոշ պարամետրեր մեզ պարգեւում է բնությունը, դրանք մենք չենք կարող փոփոխել՝ հասակ, աչքերի գույն, դեմքի ձեւ եւ այլն, սակայն խնամված ու էլեգանտ տեսք ունենալ կարող են բոլորը: Դիմահարդարումը կնոջը դարձնում է ինքնավստահ, բայց պետք չէ հասնել նրան, որ այն դառնա կախվածություն: Այսօր հայ աղջիկների շրջանում շատ տարածված է վառ դիմահարդարումը, սակայն, ըստ համաշխարհային տենդենցների, «No Make up» տարբերակն ավելի արդիական է»,-նշել է դիմահարդարը:

Մարինան աշխատում է հայ հայտնիների հետ եւ կարծում, որ դիմահարդարումները, առհասարակ, միանման են ստացվում այն պատճառով, որ բոլորը հետեւում են նույն թրենդին եւ պահանջում այն, ինչ նորաձեւ է այդ շրջանում.«Բացի այդ, երբ որեւէ մեկը հաջողված կերպար է ստեղծում, մյուսների մոտ էլ է ցանկություն առաջանում այդ կերպարով ներկայանալ: Ես հիմնականում աշխատում եմ այլ տարրեր օգտագործել տարբերվելու համար»:

Մարինա Ստեփանյանը


Նրա խոսքով` կինը ոչ միայն պետք է հետեւի, թե այդ շրջանում ինչն է նորաձեւ ու պահանջված, այլ նաեւ պետք է հաշվի առնի, թե ինչն է իրեն, իր կազմվածքին ու դիմագծերին համահունչ.«Միշտ չէ, որ նորաձեւը գեղեցիկ է: Պարզապես ցանկացած կին պետք է նրբանկատորեն վերաբերվի իր արտաքինին, լինի խնամված եւ ամենակարեւորը՝ ինքնավստահ»:

Խոսելով ֆոտոմոդելի իր աշխատանքի մասին՝ Մարինան նշել է, որ սկզբնական շրջանում սիրողական մոտեցում է ցուցաբերել, բայց հետագայում հասկացել է, որ չափից շատ է իրեն դուր գալիս այն, ինչ անում է, եւ սկսել ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել:

«Որպես ֆոտոմոդել արդեն արել եմ առաջին քայլերս՝ լուսանկարվել եմ տարբեր ապրանքանիշերի համար: Իհարկե, ես էլ ունեմ իմ առջեւ դրված տաբուներ, որոնք, անկախ ամեն ինչից, պետք է պահպանվեն: Ես համարձակ կին եմ, բայց իմ կերպարները չեն լինի համարձակ: Կարծում եմ, որ ամեն բան դեռ առջեւում է, հույս ունեմ, որ կհասնեմ այն կետին, որտեղ ինձ պատկերացնում եմ»:

Տեքստը՝ Լիլիթ Հակոբյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին