×


Մարինկա Խաչատրյան. «Ամաչում էի, բայց...»

«Շանթ» հեռուստաընկերության «Սիրո գերին» սերիալի հերոսուհիներից Մարինկա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի: Նա ներկայանում է ամառային ազատ ոճի հագուտով, իսկ լուսանկարների հեղինակը Տաթեւ Իսկանդարյանն է:

Մարինկա Խաչատրյանը


Մարինկան BRAVO.am-ին ասել է, որ սա իրենց առաջին համագործակցությունն է, որը հիանալի մթնոլորտում է անցել.«Տաթեւին վաղուց եմ ճանաչում: Աշխատում էինք միայն երկուսով. խանգարող ու կաշկանդող հանգամանքներ չկային:)»:

Մարինկա Խաչատրյանը


Լուսանկարվել սիրող սերիալային դերասանուհին, վերհիշելով իր առաջին ֆոտոշարքն, ասել է, որ այդ օրը չափազանց կաշկանդված է եղել.«Ամաչում էի, բայց մի կերպ հաղթահարեցի… :)»

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Տաթեւ Իսկանդարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին