×


Մարինկա Խաչատրյան. «Չեմ թողնի ինձ կարոտեն»

«Շանթ» հեռուստաընկերության «Սիրո գերին» սերիալից հայտնի Արփիի՝ Մարինկա Խաչատրյանի համար ամառն աշխատանքային է :): BRAVO.am-ի հետ զրույցում սերիալային դերասանուհին ասել է, որ գործնական մի շարք առաջարկների պատճառով չի կարողացել հանգստի մեկնել:

Մարինկա Խաչատրյանը


«Դեռ ամբողջությամբ չեմ վայելել ամառը: Գրեթե միշտ քաղաքում եմ եղել: Երբեմն լողավազան եմ այցելել՝  շոգը հաղթահարելու ու մի փոքր արեւայրուք ընդունելու համար :): Մի քանի օր Աղվերանում եմ հանգստացել: Հայաստանում էլ շատ հիանալի վայրեր կան, որտեղ կարող ենք լավ ժամանակ անցկացնել, լիցքաթափվել ու կտրվել առօրյա հոգսերից»,- նշել է Մարինկան:

Ամառային հանգիստ ասելով՝ դերասնուհին նկատի ունի ծով եւ արեւայրուք. «Սիրում եմ ամառը, ծովը: Եթե ի վերջո կարողանամ հարմարեցնել ու հանգստի մեկնել, ապա ծովափնյա որեւէ քաղաք կընտրեմ»:

Մարինկա Խաչատրյանը


Նշենք, որ աշնանը տեղի կունենա «Զգուշացե՛ք, կանայք են» ֆիլմի պրեմիերան, որտեղ Մարինկան մարմնավորում է համեստ ուսանողուհի Լուսիին: Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջին առաջարկը նա միանգամից է ընդունել: Դերանուհու փոխանցմամբ, նկարահանումները ջերմ ընկերական մթնոլորտում են անցել, իսկ արդյունքը կգնահատի հանդիատեսը:

Մարինկա Խաչատրյանը


Հարցին՝ նոր եթերաշրջանում հեռուստաէկրաններին կլինի՞, թե՞ ոչ, 17-ամյա դերասնուհին դժվարացավ պատասխանել. «Ամեն ինչ առաջարկներից է կախված, բայց մի բան հաստատ է. չեմ թողնի՝ ինձ կարոտեն :)»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝  Մարինկա Խաչատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին