×


Մարինկա Խաչատրյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանը դուրս են եկել «Ֆուլ Հաուս»-ից

«Ֆուլ Հաուս»-ի դերասանները տեւական ժամանակ է, ինչ դարձել են հեռուստադիտողի եթերային ուղեկիցը: Հոկտեմբերի սկզբին կմեկնարկի սիթքոմի նոր` 5-րդ եթերաշրջանը: Այս մասին BRAVO.am-ին ասել է նախագծի պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանը:

Մարինկա Խաչատրյանը, Արմեն Պետրոսյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանը


Նրա խոսքերով` ինչպես նախորդ, այնպես էլ այս եթերաշրջանում կլինեն նոր տաղավարներ, սցենարային զարգացումներ, նոր հերոսներ, դերասաններ: Հիմնական դերասանական կազմը կմնա անփոփոխ:

Մարինկա Խաչատրյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանը` «Ֆուլ Հաուս»-ի նկարահանումներին


«Նկարահանումները կսկսենք սեպտեմբերից: Այս եթերաշրջանում հեռուստադիտողը չի տեսնի Մարինկա Խաչատրյանին եւ Գեւորգ Մարտիրոսյանին: Նախորդ եթերաշրջանում նրանք ամուսնացան, եւ այդպիսով նրանց սյուժետային գիծն ավարտվեց»,-ասել է նա:

«Ֆուլ Հաուս»-ի կազմը


Նոր դերասանների եւ կերպարների մասին խոսելիս պրոդյուսերը նշել է, որ դեռ ամեն ինչ պարզ չէ: Դերասանուհու ընտրությունը դեռեւս չեն կայացրել, իսկ իր մարմնավորած  կերպարը` Սերգեյը, կախված սյուժեի զարգացումներից, անհրաժեշտության դեպքում կլինի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` «Ֆուլ Հաուս»-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին