×


Մարինկա Խաչատրյանի 20-ամյակի լուսանկարներն ու սիրելիի անակնկալը

Մարինկա Խաչատրյանը դարձել է 20 տարեկան: Սերիալային դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ առաջին անակնկալը կեսգիշերին մատուցել է ընկերը.«Նա աչքերս փակեց եւ ինձ տանիք բարձրացրեց, որտեղ էլ բազում մոմերից սիրտ էր պատրաստված: Ավելին չեմ ցանկանա պատմել, միայն կասեմ, որ սիրում եմ եւ սիրված եմ»:

Մարինկա Խաչատրյանը՝ սիրելիի հետ


Նրան հաճելիորեն զարմացրել են նաեւ գործընկերները՝ նկարահանման հրապարակում դիմավորելով տորթով եւ հրավառությամբ.«Այս տարեդարձս իսկապես լի էր անմոռանալի բազում պահերով: Տանն ինձ համար անակնկալ էին պատրաստել նաեւ մայրս եւ հարազատներս: Մի խոսքով՝ 20-ամյակս երբեք չեմ մոռանա, շատ տպավորիչ էր»:

Մարինկա Խաչատրյանի 20-ամյակին


Մարինկան երեկոյան էլ հոբելյանը նշել է ընկերուհիների եւ հարազատների հետ՝ Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Նա երեկույթին ներկայացել է կարմիր զգեստով.«Շնորհակալ եմ ընկերներիս, ընտանիքիս, երկրպագուներիս եւ ընկերոջս այդ կարեւոր օրը կողքիս լինելու համար»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին