×


Մարտա Կիրակոսյան.«Նրա առաջարկը չէի կարող չընդունել»

Երգի թատրոնից հայտնի Մարտա Կիրակոսյանը դադարից հետո կներկայանա նոր զուգերգով եւ տեսահոլովակով։ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրել է, որ փոփ ժանրի երգը կոչվում է «Արեւից», բայց դեռ չի բացահայտում, թե ում հետ է կատարում. «Ընկերներով հավաքվեցինք եւ իրար օգնելով մեկ օրում նկարահանեցինք: Հիմա մոնտաժի փուլում է»։

Մարտա Կիրակոսյանը


Մարտան այժմ ուժերն է փորձում Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նախընտրական փուլին.«Մասնակցում եմ բեմական փորձի, կենդանի երգելու ու էկրան վերադառնալու համար։ Եթե բոլոր փուլերը հաղթահարեմ, այդ ժամանակ լրջորեն կմտածեմ Հայաստանը ներկայացնելու մասին, իսկ հիմա ուղղակի հաճույքի համար եմ մասնակցում»։

23-ամյա երգչուհին սովորել է ԵՊՀ-ում, լեզվաբան-թարգմանիչ է։ Մասնագիտությամբ չի աշխատում, փոխարենը ոճաբանություն է դասավանդում Երգի թատրոնում. «Աշակերտներս 9-25 տարեկան են, նաեւ ինձնից մեծ են։ Արթուր Գրիգորիչի որոշմամբ՝ սկսեցի դասավանդել. եթե ճիշտ է համարել, առաջարկը չէի կարող չընդունել: Այս տարիքում, իհարկե, պատասխանատու աշխատանք է»։

Մարտա Կիրակոսյանը


Նա երկու տարի առաջ երգում էր երեւանյան ակումբներում, իսկ թե ինչու է դադարեցրել ելույթները, պատասխանել է.«Մի ժամանակաշրջան էր, երբ ուզում էի կենդանի նվագակցությամբ երգել, իսկ ամենահարմար տարբերակը ակումբներն են, բայց բարդ աշխատանք է. պիտի ժամերով փորձես, հետո ժամերով երգես, քո անձնական բենդն ունենաս։ Երաժիշտներին դժվար է հավաքել ուղղակի քո հաճույքի համար, պետք է ամենօրյա անդադար աշխատանքի մեջ լինես»։

BRAVO.am   
Լուսանկարները` Տուշո Բարսեղյանի, Խանդութ Պարույրյանի եւ Մարտայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին