×


Մարտա Կիրակոսյան.“Հիմա նրան ոչինչ չունեմ ասելու”

Մարտա Կիրակոսյանը երգարվեստում տեւական դադարից հետո հայտնվել է “Սիրո կամրջին”, օրեր առաջ էլ իրեն հրաշալի դրսեւորել է BRAVO.am-ի ֆոտոխցիկի առջեւ` նկարահանվելով մեր “Fashion” բաժնի ֆոտոշարքում: Երիտասարդ երգչուհու հետ զրույցի ընթացքում շոշափել ենք ինչպես ստեղծագործական, այնպես էլ սիրային հարցեր:):

Մարտա Կիրակոսյանը


Երբեք չեմ վիճել Արթուր Գրիգորիչի հետ. նրա շնորհիվ գտել եմ իմ ոճը: Երգի թատրոնից դուրս գալուս պատճառն այն էր, որ չէի ցանկանում շարունակել երգել. ինձ դադար էր պետք, որը տեւեց մոտ մեկ տարի:

“Սիրո կամուրջն” առիթ հանդիսացավ, որ շարունակեմ երգչուհու կարիերան: Երկար ժամանակ նոր առաջարկներ չունեի, եւ մյուզիքլն այն էր, ինչին սպասում էի: Սիրով համաձայնեցի հանդես գալ որպես գլխավոր հերոսուհի: Ինձ շատ է գրավում, որ մեկտեղվել են երգը, պարը եւ դերասանական վարպետությունը:

Մարտա Կիրակոսյանը


Եթե չեմ կարող ավելի լավ գործ անել, լավ է լռեմ:  Սկսելու եմ երգել երեւանյան ակումբներում: Արդեն ունեմ իմ բենդը, որի հետ հանդես եմ գալու սոուլ, ջազ ոճերում: Հեղինակային գործեր եւս կլինեն, բայց ժամանակ է պետք: Տեսահոլովակի մասին չեմ մտածում. կարծում եմ` դրանք հայկական շուկայում բավական շատ են: 

Կցանկանայի նկարահանվել արտասահմանյան սերիալներում: Հիմա հաճույքով ազատ ժամանակ դիտում եմ “Gossip Girl”-ն ու “Pretty Little Liars”-ը: Կխաղայի այս սերիալներում. վստահ եմ` վատ չէր ստացվի:

Մարտա Կիրակոսյանը


Կրում եմ այն, ինչ ինձ սազում է եւ հարմարավետ է: Հագուստի ընտրության հարցում օգնում է մայրս, որի խորհուրդները միշտ անկեղծ ու ճիշտ են: Չեմ սիրում, երբ այս հարցում պարտադրում են իրենց կարծիքը: 

Զգեստապահարանումս շատ են սեւ զգեստները, բացակայում է միայն դեղինը: Սիրում եմ ակնոց, գլխարկ, բայց աքսեսուարներ քիչ եմ օգտագործում, միայն պարանոցիս պարտադիր կա իմ խաչը: Սիրում եմ հետեւել նորաձեւության ցուցադրություններին, նախընտրում եմ “Chanel”, “Cavalli”, “Moschino”, “Burberry” ապրանքանիշերը:

Մարտա Կիրակոսյանը


Էմոցիոնալ եմ: Ինձ կարող են նյարդայնացնել նախանձ, երկերեսանի մարդիկ եւ չարությունը: Հիասթափվում եմ ստից:

Մարտա Կիրակոսյանը


Հիմա նրան ասելու ոչինչ չունեմ: Որքան մեծանում եւ հասունանում ես, այնքան սկսում ես այլ արժեքներ գնահատել: Չգիտեմ` ինչ հատկանիշներ հաշվի կառնեմ երկրորդ ընտրությանս ժամանակ. ամեն ինչ հանձնելու եմ Աստծուն: Միայն կցանկանամ, որ իմ կողքի տղամարդը լինի կայացած, հասուն եւ նվիրված: Ծաղիկ եւ առավել եւս խոսքեր չեմ ուզում, ուզում եմ վերաբերմունք, իսկ հիմա նոր սիրավեպի պատրաստ չեմ:  

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է CoinCasa խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին