×


Մարտին Մկրտչյանը վթարի չի ենթարկվել

Համացանցում լուրեր են տարածվել, թե Մարտին Մկրտչյանը հունիսի 30-ի գիշերն ավտովթարի է ենթարկվել, եւ կան տուժածներ: Նշենք, սակայն, որ երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ապատեղեկատվություն է տարածվել:

Մարտին Մկրտչյանի ընտանիքը


«Նման բան չկա: Ուղղակի զարմանում եմ, թե ինչպես կարելի է այդպիսի կեղծ լուրեր տարածել ու խաղալ մարդկանց զգացմունքների հետ»,-ասել է նա` տեղեկացնելով, որ երեկ Մարտինը ավտոմեքենա չի վարել.«Գիշերն իմ ավտոմեքենայով ես եմ նրան տուն տարել»:

Պրոդյուսեր Արմին Մովսիսյանը


Պրոդյուսերը ասել է նաեւ, որ ապատեղեկատվություն տարածելու համար կարող են դատական հայց ներկայացնել.«Եթե վթար է եղել Մարտինի մասնակցությամբ, ինչո՞ւ մի լուսանկար չկա: Չի կարելի այս աստիճան անմարդկային լինել ու նման լուրեր տարածել: Առավոտվանից զանգեր ենք ստանում, մարդիկ անհանգստանում են երգչի համար»:

BRAVO.am
Լուսանկարաները` Մարտին Մկրտչյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին