×


Մեծ անակնկալներ եւ ուղեգրերի խաղարկություն. «Երեւան Մոլը» նշել է 6-ամյակը

Տոնական միջոցառումներ, նվերներ, երգ, պար, մեծ խաղարկություն, հյուրասիրություն եւ բազմաթիվ այլ անակնկալներ՝ նոր ու արդեն հավատարիմ դարձած հաճախորդների համար. «Երեւան Մոլը» փետրվարի 21-ին նշում էր հիմնադրման 6-ամյակը: Քաղաքի սիրված ու պահանջված առեւտրաժամանցային կենտրոնը հասցրել է այս տարիների ընթացքում գրավել շուկայի առաջատար դիրքերը եւ դառնալ իր այցելուների հիմնական ընտրությունը՝ շահավետ գնումների ու հաճելի ժամանցի համար: Երեկ էլ բազմաթիվ հաճախորդներ շտապել էին «Երեւան Մոլ»՝ դառնալու տոնական օրվա մի մասը եւ շնորհավորելու սիրելի մոլին ծննդյան տոնի առթիվ: BRAVO.am-ը հետեւել է միջոցառումների ընթացքին, լուսանկարել է ամենաուշագրավ դրվագները, ինչպես նաեւ պարզել, թե «Երեւան Մոլ»-ում որն են համարում իրենց գլխավոր ձեռքբերումն ու առավելությունը:

«Երեւան Մոլը» նշել է 6-ամյակը


Դեռ առավոտից մոլի տարբեր հատվածներում մեկնարկել էին բազմաբնույթ միջոցառումներ, առանձին տաղավարներում հաճախորդներին սպասում էին հետաքրքիր խաղեր ու անակնկալներ: Տոնին միացել էր նաեւ «ԿինոՊարկ» կինոթատրոնը, որը բոլոր կինոմաններին հրավիրում էր «Movie Quiz»-ի՝ շահելու ֆիլմերի տոմսեր ու այլ նվերներ: «Yerevan Gallery»-ի մի հատվածում էլ ոճային տղամարդկանց հրավիրում էին Կարո Աբաչյանի Barber Shop՝ գեղեցիկ ու նորաձեւ սանրվածք ունենալու, նվերների եւ կոկտեյլային հյուրասիրության համար: Իսկ կանանց եւ աղջիկներին սպասում էին «Rouge» եւ «MAC» ապրանքանիշերը՝ անվճար խնամքի եւ դիմահարդարման համար: Այդ ընթացքում «Երեւան Մոլը» երիտասարդներին հրավիրում էր նաեւ մյուզիքլի եւ խաղերի՝ բազում շահումներով:

«Երեւան Մոլը» նշել է 6-ամյակը


Եվ իհարկե, էլ ի՞նչ տոնական օր՝ առանց մեծ խաղարկության. «Երեւան Մոլ»-ում արդեն ավանդույթ է դարձել հավատարիմ հաճախորդներին փոքր ու մեծ նվերներով ուրախացնելը տոնական խաղարկությունների միջոցով: Երեկ էլ մոլի բազմաթիվ խանութ-սրահներ տարաբնույթ նվերներ էին տրամադրել խաղարկության համար, որոնցից բացի, խաղարկվել են նաեւ 100 հազար, 150, 300 եւ 500 հազար դրամ արժողությամբ նվեր-քարտեր, ինչպես նաեւ երկու անձի համար նախատեսված ուղեւորություններ դեպի Եգիպտոս, Դուբայ եւ Պրահա: Համաձայնեք՝ «Երեւան Մոլն» առատաձեռն էր գտնվել այս հարցում:):

«Երեւան Մոլը» նշել է 6-ամյակը


Մոտ երկու ժամ տեւած խաղարկության ավարտին հասցրինք զրուցել նաեւ «Երեւան Մոլ»-ի մարքեթինգի բաժնի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանի հետ` հետաքրքրվելով, թե որն են համարում նախորդ վեց տարիների իրենց ամենամեծ ձեռքբերումը: Ինգա Մուրադյանն անկեղծացավ, որ չնայած բազմաթիվ առավելություններին ու հաջողություններին` իրենց ամենամեծ ձեռքբերումը համարում են հավատարիմ հաճախորդներին.«Իհարկե, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց համոզված եմ, որ «Երեւան Մոլ»-ի նման կառույցների համար ամենակարեւորը հենց հավատարիմ հաճախորդներն են: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանց այցելություններն այստեղ դառնան ավելի հաճելի` շահավետ գնումների, խաղարկությունների, նմանատիպ միջոցառումների ու համերգների շնորհիվ:  Ամենակարեւորն այն է, որ մեր հաճախորդները միշտ կարողանան պատասխանել հարցին` ինչու ընտրել հենց «Երեւան Մոլը»: Դա մեր գլխավոր ձեռքբերումն է»:

«Երեւան Մոլը» նշել է 6-ամյակը


Խոսելով նաեւ շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու եւ իրենց առավելությունների մասին` Ինգա Մուրադյանն ընդգծեց, որ շարունակում են հավատարիմ մնալ իրենց կարգախոսին` միշտ շարժման մեջ.«Մեզ մոտ միշտ ակտիվություն կա, «Երեւան Մոլ»-ում միշտ ինչ-որ լավ բան է կատարվում: Եվ երբ մարդիկ միմյանց հետ խոսելիս ասում են`«գնանք «Երեւան Մոլ». այնտեղ հաստատ մի բան կա», դա, հավանաբար, ամենամեծ գնահատականն է, որ մարդիկ գիտեն` մենք պասիվ չենք: Հենց սա էլ մեր հաջողության գրավականներից մեկն է»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW