×


Մենչ.«Մարինկան հասկացել է, որ վախենալու ոչինչ չկա»

Օրեր անց կմեկնարկեն «Ֆուլ Հաուս» հումորային նախագծի չորրորդ եթերաշրջանի նկարահանումները: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` նշելով, որ հիմնական դերակատարներից որեւէ մեկը չի լքել նախագիծը, փոխարենը երկու նոր կերպար է ավելացել:

Մարտին կմեկնարկի «Ֆուլ Հաուս»-ի նոր եթերաշրջանը


Մենչի խոսքով` նոր եթերաշրջանում հանդես կգան սերիալներից հայտնի Մարինկա Խաչատրյանը եւ երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը.«Քասթինգ չենք արել, այլ, իմանալով Մարինկայի եւ Գեւորգի հնարավորությունները, միանգամից ընտրել ենք նրանց: Կարծում եմ` նրանց հետ աշխատելով` կստանանք մեր ուզածը»:

Պրոդյուսերն ասել է, որ թեեւ Գեւորգ Մարտիրոսյանը դերասան չէ, բեմի վրա իրեն պահել գիտի, ինչպես նաեւ կարողանում է շփվել հանդիսատեսի հետ.«Երկուսն էլ սիրով համաձայնել են: Գեւորգը նման փորձ չի ունեցել, ուստի հետաքրքրվեց, իսկ Մարինկան փոքր-ինչ վախ ուներ հումորային ժանրի անցնելու պատճառով, բայց զրուցել ենք ու հասկացել է, որ վախենալու ոչինչ չկա, ընդամենը պետք է սիթքոմի կանոններով շարժվել»:

Մարինկա Խաչատրյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանը


Նա տեղեկացրել է, որ նոր եթերաշրջանը կմեկնարկի մարտի 14-ին եւ կշարունակվի մինչ հունիս.«Տղաները եւ աղջիկներն այլեւս տունը կիսելու խնդիր չեն ունենա: Նոր լուծումներ, զարգացումներ կլինեն` պահպանելով, իհարկե, նախագծի ողջ պատմությունը: Մարինկան կմարմնավորի Տաթեւի քրոջը, ով Ստեփանակերտից եկել է Երեւան ու սովորում է Բրյուսովի անվան համալսարանում, իսկ Գեւորգը նրա ընկերն է ու կուրսի միակ տղան»:

Ինչ վերաբերում է Թամարայի կերպարին, Մենչը նշել է.«Նախորդ եթերաշրջանի վերջին սերիայում մենք արդեն տեղեկացրել ենք, որ նա տեղափոխվում է իր տուն, պապիկից շատ մեծ ժառանգություն է նվեր ստացել, որն էականորեն փոխել ու այլ լուծումներ է տվել կերպարին»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տատա Իսկանդարյանի եւ դերասանների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին