×


Մենչը` Արփի-Միհրան նոր դուետի մասին

Նախորդ տարվա սեպտեմբերին Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանը «Ֆուլ Հաուս» սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի մտահաղացմամբ ներկայացան զուգերգով: Այսօր արդեն «Անհնար է» երգի տեսահոլովակը YouTube-ում ունի 10 միլիոնից ավելի դիտում: 

Արփին եւ Միհրանը` «Անհնար է» տեսահոլովակի նկարահանումներին


Երգչուհի-դերասանուհին այս առիթով շնորհավորել է գործընկերներին` այդ թվում` երգի հեղինակ Արման Անտոնյանին, տեսահոլովակի ռեժիսոր Կարեն Ամյանին, նաեւ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

BRAVO.am-ը զրուցել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք, հաշվի առնելով «Անհնար է» երգի հաջողությունը, նախատեսվում է Միհրան-Արփի նոր զուգերգ:

Արփին եւ Միհրանը` «Անհնար է» տեսահոլովակի նկարահանումներին


«Նման մտադրություն ունենք, պարզապես համապատասխան երգ դեռ չենք գտել: Երբ լինի երգը, այդ ժամանակ էլ կնկարահանենք նոր տեսահոլովակ»,-նշել է Մենչը:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի  /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմեն Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին