×


Մենչի վերադարձը եւ Մուշեղի նոր փորձությունները “Ֆուլ Հաուս”-ում :)

“Արմենիա TV”-ի եթերում երեկ մեկնարկել է “Ֆուլ Հաուս”-ի երրորդ եթերաշրջանը: Հեռուստադիտողներն իրենց առօրյայի մի մասը դարձած սիթքոմում կտեսնեն նոր կերպարներ ու դերասաններ: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում ասել են նախագծի  հեղինակները:

Մեկնարկել է "Ֆուլ Հաուս"-ի նոր եթերաշրջանը


“Առաջին իսկ սերիայի ժամանակ ներկայացրինք պատճառը, թե ինչու են մեր հերոսները շարունակում բնակվել նույն բնակարանում: Թե որքան ժամանակ Թամարան կփորձի “հասնել” Մուշեղին, չեմ կարող ասել. փակագծերն առայժմ փակ ենք պահում: Նոր կերպարները որոշակի առումով կփոխեն ընթացքը, եւ նոր զարգացումներ կլինեն”,-ասել է սցենարի հեղինակ Գրիգոր Դանիելյանը` նշելով, որ “Եվաների ցեղին” քննադատելու եւ ատելու հարցում իր եւ իր մարմնավորած Մուշեղի կարծիքները շատ տարբեր են:):

Գրիգոր Դանիելյանը եւ Մենչը` "Ֆուլ Հաուս"-ի նկարահանումներին


12 տարի անընդմեջ եթերում լինելուց հետո դարձյալ էկրան կվերադառնա “Ֆուլ Հաուս”-ի պրոդյուսերը` Արմեն Պետրոսյանը: Նա սիթքոմում մարմնավորում է բրոքեր Սերգեյին.“Կարծում եմ` այս դադարը շատ կարեւոր էր, հատկապես ինձ համար: Եթեր վերադառնալու բազմաթիվ առաջարկներ եմ լսել, ինքս էլ խոստացել էի, որ շուտով կվերադառնամ: Կերպարս շատ տարբեր իրավիճակներում կհայտնվի: Այն գուցե մի փոքր չափազանցված կլինի, բայց կարեւորը՝ մեր կյանքից վերցված: Ինձ թվում է՝ կսիրվի”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` “Ֆուլ Հաուս”-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW