×


Մերի Հակոբյանը՝ անսպասելի հաղթանակի եւ սերիալային նոր դերի մասին

Առաջին մրցանակակիր, «Լավագույն մարմին», «Միսս ֆոտոգենիզմ»՝ ահա այս տիտղոսներով Մերի Հակոբյանը Հայաստան է վերադարձել «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթից:

Մերի Հակոբյանը


«Հուզված էի, արժանի մրցակիցներ կային, ովքեր ավելի լավ էին քայլում, բայց բազմիցս շեշտվել է, որ իմ շարմն ու էֆեկտը ոչ ոք չունի:)»,-BRAVO.am-ին ասել է Մերին եւ հավելել.«Հրավերը ստացել էի Տիգրան Հարությունյանից: Այս մրցույթին Հայաստանը մասնակցում է յոթ տարի շարունակ, մեկ անգամ էլ չորս տարի առաջ ենք կրկին հաղթանակ գրանցել»:

Սա նրա առաջին փորձն էր պոդիումում, ինչպես նշել է՝ երկու ամիս անհատական պարապմունքների է հաճախել, մարզչի հետ կոփել է մարմինը.«Բոլոր մոդելները պրոֆեսիոնալ եւ արժանի մրցակիցներ էին: Իրենց նայելիս հասկանում էի, որ դեռ աշխատելու տեղ ունեմ: Բայց 10 օրվա մեջ ջանք ու եռանդ չեմ խնայել լավագույնս ներկայանալու համար, ինչն էլ գնահատվեց ժյուրիի կողմից, թեեւ չէի սպասում»:

Մերի Հակոբյանը եւ մրցույթի մյուս մասնակիցները


Մոդելի կարիերա ծավալելու մասին Մերին պատրաստ է մտածել, եթե հետաքրքիր առաջարկներ լինեն, իսկ այս շրջանում կխաղա նոր՝ «Դեպի վայրէջք» սերիալում. «Նոր դերիս մասին կարող եմ անվերջ խոսել, որովհետեւ առաջին անգամ դրական կերպար եմ մարմնավորում: Հոգեբանական բարդ կերպար է, որի մասին երազում էի ու կարող եմ անվերջ գունավորել այն, որովհետեւ շատ հետաքրքիր է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մերիի անձնական արխիվից

A post shared by Mery Hakobyan (@meryhakobyan) on May 8, 2017 at 2:01pm PDT

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին