×


Մերի Մակարյան. «Մտավախություն ունեի, բայց…»

Աշնանը մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Հենրի Քոչարյանի «Զգուշացե՛ք, կանայք են» կինոկատակերգությունը: BRAVO.am-ը զրուցել է գլխավոր դերակատարներից մեկի՝ Ռոզային մարմնավորող Մերի Մակարյանի հետ:

Մերի Մակարյանը


Դերասանուհին նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսորից, ծանոթանալով սցենարին ու իր կերպարին՝ համաձայնել:

«Ռոզան շատ կոպիտ բնավորություն ունեցող աղջիկ է, որն իմ իրական կերպարի հետ ոչ մի նմանություն չունի: Ծանոթանալով ինձ համար նախատեսված դերին՝ զարմացա, թե ինչո՞ւ են այն հենց ինձ առաջարկում, սկզբում ուզում էի մերժել, քանի որ մտավախություն ունեի, որ չեմ կարող պատվով դուրս գալ ինձ վստահված գործի տակից, բայց հետո որոշեցի համաձայնել ու ուժերս այլ կերպարում էլ փորձել: Կարծում եմ՝ ստացվել է»,- ասում է Մերին:

«Զգուշացե՛ք, կանայք են» կինոկատակերգության նկարահանումներին


Դերասանուհին նշում է, որ նկարահանումները շատ ուրախ են անցել, միակ խանգարող հանգամանքը շոգն է եղել. «Չհաշված եղանակային պայմանները՝ ամեն բան շատ լավ է անցել, ջերմ մթնոլորտում: Իմ մասնակցությամբ դրվագները հինգ օրում են նկարահանվել: Անհամբեր սպասում եմ պրեմիերային՝ վերջնական արդյունքը տեսնելու համար»:

«Զգուշացե՛ք, կանայք են» կինոկատակերգության նկարահանումներին


Խոսելով ստեղծագործական կյանքում սպասվող նորություններից՝ հաղորդավարուհի-դերասնուհին ասել է, որ մի շարք նոր նախագծերի գաղափարներ ունի, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն. «Հեռուստասերիալների հետ կապված իմ ունեցած բոլոր առաջարկներն անկանկալ են եղել: Նոր եթերաշրջանում անակնկալ առաջարկ կունենա՞մ, թե՞ ոչ՝ դեռ չգիտեմ :)»

Մերիից տեղեկացանք, որ աշխատանքային գերզբաղված առօրյայի պատճառով դեռ չի հասցրել հանգստանալ: Ամառային արձակուրդները նա կվայելի ամռան վերջին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Հենրի Քոչարյանի եւ Մերի Մակարյանի անձնական արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին