×


Մերի Մակարյանը՝ տղամարդկանց, դավաճանության, Միհրան Ծառուկյանի եւ սիրո մասին

Հաղորդավարուհի-դերասանուհի Մերի Մակարյանը BRAVO.am-ի առաջարկով լրացրել է մեր կազմած անավարտ նախադասությունները: Պայմանը մեկն էր՝  մտքերն արտահայտելիս լինել հնարավորինս անկեղծ եւ խուսափել ձեւական պատասխաններից:

Մերի Մակարյանը


Իմ սիրտն այսօր ալեկոծ է:

Կարոտում եմ իմ կյանքի այն ժամանակահատվածը, երբ
  դեռ նոր էի մուտք գործում հեռուստատեսային աշխարհ:

Հեռուստատեսությունում իմ դերը  հնարավոր է կարեւորել:

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն իմ  լավ ընկերն է:

Ես արդեն այն տարիքում եմ, որ պետք է  չսխալվեմ:

Մերի Մակարյանը՝ Միացյալ Նահանգներում


Կամուսնանամ նրա հետ, ով  կսիրի ինձ անմնացորդ:

Մարդկանց մեջ ինձ նյարդայնացնում  է կադրից դուրս դերասան լինելը:

Ինձ համար ամենաթանկն իմ
  մայրն է:

Կգա ժամանակը, եւ բոլորը
  կմահանան:

Միհրան Ծառուկյանին  չեմ տեսնում:

Հիմա ես զբաղվում եմ  իմ գործով:

Մերի Մակարյանը՝ Միացյալ Նահանգներում


Ես հասկացա դավաճանությունն ինչ է, երբ ինձ դավաճանեցին: Այդ օրվանից որոշեցի, որ պետք է աշխատեմ երբեք չլինել դավաճանողի դերում:

Տղամարդիկ չեն գնահատում  հիմնականում այն ժամանակ, երբ արդեն իրենցն ես լինում, երբ ոչինչի չկա հասնելու:

Անպատասխան սեր  չեմ ունեցել:

Եթե ես լինեի հրաշագործ, կօգնեի բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն: Այնպես կանեի, որ խաղաղություն լինի մեր երկրում, աշխարհում: Այնպես կանեի, որ իրական կյանքում մարդիկ չխաղային, կադրից դուրս դերասանները վերանային: Հիվանդներին կբժշկեի եւ այնպես կանեի, որ կյանքը չվերջանար ու մարդիկ երբեք չծերանային:

Եթե ես լինեի ՀՀ նախագահը, առաջինը բարձր կվարձատրեի դերասաններին:):

Պատրաստեց Սոսե Բաղդասարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մերի Մակարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին