×


Մերի Մակարյանի, Հայկ Աֆրիկյանի, Աննա Պանիի եւ մյուսների շնորհավորանքը Արմեն Դալլաքյանին :)

Օգոստոսի 24-ին Էրեբունու «Պիոներ պալատը» իր դռներն էր բացել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների առջեւ: Առիթը դերասան Արմեն Դալլաքյանի հիմնած «Էլ-Մար» կինոստուդիայի մրցանակաբաշխությունն էր: Հիմնադրման 3-ամյակի առթիվ կինոստուդիան տարբեր անվանակարգեր էր սահմանել արտիստների համար:

Օլգա Այվազյանն ու Սուրեն Առուստամյանը


Կարմիր գորգի արարողությունից հետո հերթը հասավ մրցանակաբաշխությանը: Տարվա լավագույն սերիալային դերասանուհի ճանաչվեց Մերի Մակարյանը, իսկ դերասանական ասպարեզում տարվա հայտնություն մրցանակին արժանացավ «Հարազատ թշնամի» սերիալից  Միշը` Սպարտակ Պատվականյանը:

Նանան ու Կարեն Ասլանյանը


Հեռուստատեսությամբ սպասված դեմքը դերասան Հայկ Աֆրիկյանն է, իսկ հեռուստադիտողների սիրված կատարում անվանակարգում հաղթող ճանաչվեց Սարգիս Գրիգորյանի “Մի համբույր”-ը: Երգչուհի Նանան արժանացավ ամենից շատ շրջագայող երգչուհու տիտղոսին: 

Մերի Մակարյանը


Միջոցառմանը մասնակցեցին նաեւ Սարգիս Գրիգորյանը, Սերգեյ Գրիգորյանը, Անահիտ Շահբազյանը, Նանան, Լիլիթ Կարապետյանը, Օլգա Այվազյանը, Աիդա Սարգսյանը, Աննա Պանին, Հայկ Աֆրիկյանը եւ այլք:

Ի դեպ, տարվա լավագույն էլեկտրոնային լրատվամիջոց ճանաչվեց BRAVO.am-ը` ակտիվ գործունեություն ծավալելու եւ մշակութային կյանքում տեղի ունեցող իրադարձություններին առաջինն անդրադառնալու համար:)

Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Դալլաքյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին