×


Մերի Ներսիսյան.“Երկրորդ հղիությունս անչափ սպասված է ինձ համար”

Մերի Ներսիսյանն Առաջին ալիքի եթերում վարում է “Մայրիկների ակումբ” հաղորդաշարը եւ ամեն հնարավոր առիթի դեպքում կոչ անում շատ բալիկներ ունենալ:  BRAVO.am-ին տեղեկություններ էին հասել, որ հաղորդավարուհին սպասում է երկրորդ երեխային, իսկ լուրի իսկությունը ճշտել ենք հենց նրանից:

Մերի Ներսիսյանը եւ Գոռ Պետրոսյանը


“Աշխատանքս ենթադրում է այցեր ծննդատներ եւ շփում գինեկոլոգների հետ: Ինձ հաճախ կարելի է տեսնել հիվանդանոցներում, իսկ նմանատիպ այցելությունները շատերին առիթ են տալիս կարծելու, որ ես էլ եմ ցանկալի կարգավիճակում: Բայց պետք է խոստովանեմ, որ արդեն պլանավորում եմ երկրորդ հղիությունս: Այն անչափ սպասված է ինձ համար”,-ասել է Մերին:

Հաղորդավարուհին կարծում է` հասունացել է ժամանակը սեփական փորձով հորդորել զույգերին մեկ երեխայով չսահմանափակվել.“Աղջկաս` Էվայի ծնունդից հետո իմ եւ Գոռի կյանքը լուսավորվեց: Երեխան հրաշք է, որը լուսավորում է ցանկացած ընտանիք, ուստի, որքան լուսավոր լինի ընտանիքն, այնքան ավելի երջանիկ կլինեն դրա անդամները: Ես պլանավորում եմ ունենալ առնվազն 3 երեխա, առավելագույնը`  6: Առաջ Աստված”:

Մերի Ներսիսյանը


Քանի որ Մերին պլանավորում է երկրորդ հղիությունը, հետաքրքրվեցինք, թե ամուսինները կարեւորում են երեխայի սեռը.“Կարեւորը երեխայի առողջությունն է: Չնայած` առաջին հղիությանս ընթացքում երազում էինք աղջկա մասին: Երբ մի քիչ կենտրոնանում եմ երկրորդ երեխայիս սեռի վրա, հասկանում եմ, որ նորից ուզում եմ աղջիկ ունենալ: Լավագույն տարբերակն ինձ համար մեկն է՝ մեկ տղա ու շատ աղջիկներ: Բայց սեռը վերջին բանն է, ինչի մասին մտածում եմ, չնայած` բոլորը շրջապատում ինձ արդեն հարցախեղդ են անում, թե երբ եմ տղա ունենալու: Սա արդեն ազգային մտածողություն եւ ազգային պահանջ է, որը, կարծում եմ, մի քիչ արդարացված է”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/ Bravo.am/
Լուսանկարները` MaraMAvA-ի եւ Մերի Ներսիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին