×


Մերի Ներսիսյան.“Ինձ դա է հարկավոր լիակատար երջանկության համար”

Նա լավատես է, համակերպվող, համբերատար եւ երազկոտ… Այսպես կարելի է բնորոշել Մերի Ներսիսյանին, ով աշխատանքային եռուզեռի մեջ շնորհավորական բազում խոսքեր է լսել, այդ թվում եւ BRAVO.am-ից: Հաղորդավարուհին դարձել է 29 տարեկան:

Մերի Ներսիսյանի ընտանիքը


“Առաջինը, բնականաբար, շնորհավորեց ամուսինս: Ես եւ Գոռը հաղորդման սցենարի վրա էինք աշխատում, եւ չէի զգացել, թե ինչպես է ժամանակն անցել: Ուղիղ կեսգիշերին նա նվերներ մատուցեց, եւ մենք, մի կողմ թողնելով բոլոր գործերը, սցենարները, միասին նշեցինք ծնունդս: Հետո սկսվեց հաղորդագրությունների, զանգերի տեղատարափը, որն ինձ առանձնահատուկ ջերմություն պարգեւեց”,- մեզ հետ զրույցում ասել է հոբելյարը:

Մերի Ներսիսյանը` դստեր հետ


Մերիին հաճելի անակնկալ են մատուցել գործընկերները.“Նկարահանման գրեթե բոլոր մասնակիցները գիտեին, որ իմ ծնունդն է եւ տաղավար էին եկել ծաղիկներով: Տպավորիչ էր նաեւ աղջկաս շնորհավորանքը. ինձ համար անակնկալ էր նրա` ծաղիկներով տաղավարում հայտնվելը: Ընդմիջմանն էլ ինձ զարմացրին Հանրայինի բուֆետում. երբ մտա, ծանոթ-անծանոթ մարդիկ վեր կացան ու սկսեցին բարձր երգել “Ծնունդդ շնորհավորը”: Ավելի ուշ քաղցր սեղանի շուրջ գործընկերներիս հետ բաժակ բարձրացնելու եւ հաճելի խոսքեր լսելու առիթ ունեցա”:

Մերի Ներսիսյանը


Հաղորդավարուհու խոսքով` իր երազանքները ժամանակի ընթացքում իրականություն են դառում. “Երբեք մեծ բաների մասին չեմ երազել. իմ ցանկություններն անիրականանալի չեն, դրանք շատ պարզ բաներ են եւ, ի ուրախություն ինձ, որոշ ժամանակ անց կատարվում են: Ծննդյանս օրը ես ինձ միշտ մեկ բան եմ մաղթում` որ հարազատներս ու մտերիմներս առողջ լինեն: Ինձ դա է հարկավոր լիակատար երջանկության համար”:

Զրույցը` Աշխեն Դաշյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Ներսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW