×


Մերի Ներսիսյան.“Ունենալու ենք եւս 3 երեխա եւ…”

Առաջին ալիքի հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն ու պրոդյուսեր Գոռ Պետրոսյանը 7 տարի է` ապրում են մեկ հարկի տակ: Ամուսնության հոբելյանը հրաշալի առիթ էր Մերիից պարզելու, թե որն է իր ընտանիքի երջանկության բանաձեւը:

Մերի Ներսիսյանը եւ Գոռ Պետրոսյանը


Շատերը կարծում են, թե համատեղ կյանքի ընթացքում սերը մարում է եւ մնում է միայն փոխադարձ հարգանքը, սակայն հաղորդավարուհին այդ կարծիքին չէ.“Թվում է, թե տարիների հետ սիրո թրթիռը, կայծը մի քիչ մարում է, բայց այս տարիներն ապացուցեցին, որ նման բան չկա. մենք նույն ուժգնությամբ սիրում ենք իրար: Մարդկային հարաբերություններ կառուցելն ամենաբարդ գործերից մեկն է աշխարհում: Կարեւոր չէ, թե քանի տարեկանում ես ամուսնանում, կարեւոր է` հասունության ինչ մակարդակով ես սկսում ամուսնական կյանքը:  Զույգերը նախ պետք է շատ սիրեն իրար, իսկ դա, ցավոք, մեր օրերում հազվադեպ հանդիպող երջանկություն է: Բազմաթիվ զույգեր են ամուսնանում` կարծելով` սիրում են, խելագարվում դիմացինի համար, բայց իրականում ամեն ինչ շատ ավելի մակերեսային է, եւ մեկ թեթեւ վիճաբանությունը բավական է լինում՝ ներաշխարհ, հարաբերություն կոտրելու համար: Սեր + հոգատարություն + հարգանք + հավատարմություն` այնքան պարզ է երջանիկ լինելու բանաձեւը”:

Գոռ Պետրոսյանն ու Մերի Ներսիսյանն` իրենց դստեր հետ


Մերին ու Գոռը համոզված են, որ բառերն ունեն անսահման մեծ ուժ եւ էներգետիկա, ուստի հաճախ են միմյանց հաճելի խոսքեր ասում եւ սիրո խոստովանություն անում. “Երբեք չենք խնայում միմյանց հաճելի խոսքեր ասել, առավել եւս՝ սիրում եմ քեզ նախադասությունը: Գոռն ինձ համար կատարյալ տղամարդու օրինակ է: Եթե ինձ տային կախարդական փայտիկ ու հնարավորություն փոխելու Գոռի բնավորությունը, տեսակը կամ խառնվածքը, միանշանակ անելիք չէի ունենա: Ավելին, եթե տարիները ետ տալու եւ վերապրելու հնարավորություն ունենայի, համատեղ կյանքում ոչինչ չէի փոխի: Չեմ կարծում, որ եղել է մեր համատեղ կյանքում դրվագ, որը կարելի էր ջնջել, փակել կամ մոռանալ: Չի եղել նման բան”:

Գոռ Պետրոսյանն ու Մերի Ներսիսյանն` իրենց դստեր հետ


Զույգի դուստրը` Եվան, արդեն դպրոց է հաճախում: Գեղեցիկ ընտանիքը լուսավոր է պատկերացնում նաեւ ապագան. “Եվս 7 տարի անց կրկին ապրելու ենք Հայաստանում, ունենալու ենք եւս 3 երեխա, շարունակելու ենք ապրել նույն կանոններով, սկզբունքներով եւ շարունակելու ենք նույն ուժգնությամբ սիրել իրար”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/ Bravo.am
Լուսանկարները տրամադրել է Մերի Ներսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին