×


Մերի Ներսիսյանը եւ Գոռ Պետրոսյանը նշում են ամուսնության 6-ամյակը:)

Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի “փայտե” հարսանիքի մասին BRAVO.am-ը պատմել է նախորդ տարի: Այսօր զույգը նշում է համատեղ կյանքի 6-ամյակը, եւ ինչպես մեզ հետ զրույցում հայտնել է հաղորդավարուհին, իրեն անակնկալ մատուցելու հարցում սիրելի ամուսինն այս անգամ եւս բացառություն չի արել:):

Մերի Ներսիսյանը եւ Գոռ Պետրոսյանը


“Երեկ մինչեւ ուշ երեկո նկարահանումների ենք եղել եւ բավական հոգնած էինք, երբ եկանք տուն, բայց քիչ անց Գոռն ու Էվան անհետացան` մեկ ժամից վերադառնալով հաճելի ու գեղեցիկ նվերներով: Այսօր կրկին աշխատանքի ենք, չգիտեմ` կստացվի օրը հետաքրքիր անցկացնել, թե` ոչ”,-ասել է Մերին:

8 տարի միասին նույն բնագավառում աշխատող զույգը համոզված է` իրենց կյանքում տեղ չկա ձանձրույթին.“Երբեք իրարից չենք հոգնում եւ չենք հիասթափվում: Հատուկ բանաձեւ չենք մշակել, պարզապես սիրում ենք իրար, հարգում: Մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է եւ լավ գիտի ընտանիքում իր դերը, պարտականությունները, գործառույթները, սահմանները: Գոռն իր տեղում է փորձում լինել լավագույնը, ես` իմ: Դե, իսկ մեր դստեր` Էվայի ծնունդից հետո մեր կյանքը լուսավորվեց, ընտանիքը դարձավ ավելի ամուր, իսկ կյանքը` ավելի իմաստավորված: Մենք երեխապաշտ ամուսիններ ենք ”:

Մերի Ներսիսյանը եւ Գոռ Պետրոսյանը


Միասին աշխատելով “Մայրիկների ակումբ” հաղորդման վրա` Մերին եւ Գոռը չեն էլ նկատում` երբ օրը սկսվեց, երբ ավարտվեց:).“Նախագծեր ունենք, որոնք, հուսով եմ, այս տարի կիրականացնենք”:  Ամուսինները պլանավորում են նաեւ ընտանիքի համալրում.“Հիմա արդեն երազում ենք ճուտիկի մասին”:

BRAVO.am-ը շնորհավորում է Գոռ Պետրոսյանին եւ Մերի Ներսիսյանին` մաղթելով հարատեւ սեր, ամուր եւ բազմազավակ ընտանիք:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Մերի Ներսիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին