×


Մերի Ներսիսյանը կօգնի հղիներին եւ մայրերին :)

Մերի Ներսիսյանն այսուհետ “Առավոտ լուսո” հաղորդման շրջանակում չի ողջունի հեռուստադիտողին, փոխարենը սեպտեմբերի 8-ից աշխատանքային օրերին, ժամը 16:00-ին Առաջին ալիքի եթերում օգտակար խորհուրդներ կտա մայրերին:

Մերի Ներսիսյանը կվարի "Մայրիկների ակումբ" հաղորդումը


“Առավոտյան ծրագիրն իմ սիրելի ձեւաչափերից է, սակայն աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով չեմ կարող համատեղել հեղինակային նոր հաղորդաշարի հետ, որը կոչվում է “Մայրիկների ակումբ”: Իսկ իմ փոխարեն բարի լույս կմաղթի Հերմինե Ստեփանյանը”,-BRAVO.am-ին ասել է հաղորդավարուհին:

Մերի Ներսիսյանը կվարի "Մայրիկների ակումբ" հաղորդումը


Հաղորդումը նախատեսված է ապագա, նորատի եւ արդեն իսկ փորձառու մայրերի համար: Այն պատմում է հղիության, 0-ից 12 տարեկան երեխաների առողջության, խնամքի, հոգեբանության, զարգացման եւ ժամանցի մասին: Կես ժամվա ընթացքում կներկայացվի գրեթե 10 թեմա:

“Առանց մայրիկների եւ երեխաների այլեւս չեմ պատկերացնում ստեղծագործական կյանքս: Երջանիկ եմ, որ ունեմ հնարավորություն օգնել մայրերին լինել շատ ավելի բանիմաց, տեղեկացված եւ լավատես: Մեր ծրագրի կարգախոսն է` “Մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն”,-նշել է Մերի Ներսիսյանը, որի համար նմանատիպ հաղորդումը բրենդային է դարձել:):

Մերի Ներսիսյանը կվարի "Մայրիկների ակումբ" հաղորդումը


“Մայրիկների ակումբ”-ի անդամ կարող են դառնալ բոլոր հղի կանայք եւ մայրերը: Նրանք հնարավորություն կունենան պարբերաբար մասնակցել տարբեր մասնագետների հետ հանդիպումների, միջոցառումների եւ նկարահանումների:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին