×


Մերի Ներսիսյանի 30-ամյակի անակնկալներն ու ֆոտոշարքը

Մերի Ներսիսյանը դարձել է 30 տարեկան: Հաղորդավարուհին այս տարի ծննդյան տոնին հաճույքով եւ մեծ ոգեւորությամբ է սպասել: Խնջույքի նախապատրաստական աշխատանքերով հոբելյարն ամուսնու` ռեժիսոր Գոռ Պետրոսյանի հետ եւ նրա նախաձեռնությամբ է զբաղվել` սկսած հագուստից մինչեւ տորթ, խաղեր, հյուրեր եւ այլն, իսկ երեկոյի հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Մերի Ներսիսյանի 30-ամյակին


Մեզ հետ զրույցում Մերին պատմել է, որ աշխույժ իրարանցումը սկսվել է դեռ կեսգիշերին.«Քնացնում էի աղջկաս, ով իր ջերմությամբ ու տաքուկ մարմով հպվել էր ինձ: Վայելում էի ինձ համար ամենահաճելի պահերից մեկը, երբ զգացի, որ տանը տարօրինակ անցուդարձ է սկսվել: Պարզվեց` եղբայրս կնոջ՝ Անիի հետ որոշել էր անակնկալ մատուցել: Հենց այդպես էլ ուրախ սկսվեց տարեդարձս: Հետո արդեն շնորհավորանքներ, բարեմաղթանքներ ստացա ընտանիքիս անդամներից եւ բազմաթիվ հեռախոսազանգեր` աշխարհի տարբեր ծայրերից»:

Նա տարեդարձի ամեն մի ակնթարթը նվեր է համարում.«Բոլորն անկեղծ էին, ուրախ, չկային ձեւականություններ, շինծու բարեմաղթանքներ, կեղծ ժպիտներ: Երբ հասկանում ես, որ կողքիդ մարդիկ սիրում են քեզ այնպիսին, ինչպիսին կաս, երբ գնահատված ես, ոչինչ քեզ հարկավոր չէ: Իսկ նվերներն, ինչ խոսք, ավելի են գունավորում տոնդ: Իմ տոնը շատ գունավոր էր»:

Մերի Ներսիսյանը եւ Գոռ Պետրոսյանը


Մերիի խոսքով` դեռ մանկուց չի եղել մի տարի, որ ծնողներն իր ծննդյան օրը տոնի չվերածեն: Հիշում է 7-ամյակը, երբ մայրիկն իրենց տանն էր հավաքել բոլոր դասընկերուհիներին, իսկ հայրիկը նրանց համար հատուկ կոկտեյլներ ու թիթիզ ըմպելիքներ էր պատրաստել.«Այդքան երեխա մի տարածքում ուղղակի ֆանտաստիկ էր: Այս տարեդարձս էլ կառանձնանա եւ կտարբերվի նրանով, որ բացեցի 30-ի դուռը, անչափ ուրախ անցավ, եւ, վերջապես, նրանով, որ տոնս նշեցի որպես կրկնակի մայրիկ. իմ Սառան էլ էր ինձ հետ»:

Հաղորդավարուհին շատ է սիրում տորթի մոմերը փչելու պահը. իր համար անչափ խորհրդավոր ակնթարթ է: Համոզված է` կախարդական մի բան կա դրանում.«Մեկ վայրկայնում գնահատում ես անցած տարին ու երազում եկողի մասին»: Ամեն տարի նա նույն երազանքն է մտապահում դեռ մանկուց` թող առողջ լինեն հարազատներն ու բարեկամները, աշխարհի բոլոր մանուկները: 

BRAVO.am-ը շնորհավորում է Մերիին` մաղթելով նորանոր հաջողություններ եւ երազանքների իրականացում:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին