×


Մերի Շահինյանը եւ Արտաշես Մարգարյանն օրինականացրել են հարաբերությունները

Մերի Շահինյանը եւ գերմանաբնակ գործարար Արտաշես Մարգարյանն օրերս Ամուսնության պալատում օրինականացրել են իրենց հարաբերությունները: Հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել ԶԱԳՍ-ի արարողության լուսանկարները:

Մերի Շահինյանը


Ապագա մայրիկը մեզ հետ զրույցում հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է առաջնեկի լույս աշխարհ գալուն: Փոքրիկի ծնունդը նախատեսված է հուլիսի վերջին, ինքն էլ ֆիզարձակուրդում է, սակայն չի դադարեցրել իր հեղինակային հաղորդման աշխատանքները:  

Մերի Շահինյանն` ամուսնու հետ


«Թեեւ այս շրջանում որպես լրատվական մեկնաբան չեմ ներկայանում, բայց  շարունակում եմ գործունեությունս` նկարահանվելով «Կտոր մը Հայաստան» հաղորդաշարում»,-ասել է Մերին:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Թամրազյանի եւ Մերի Շահինյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին