×


Մերի Շահինյանի տոնական օրերը Գերմանիայում եւ նոր ֆոտոշարքը :)

«2016-ը հագեցած եւ հաջող էր ինձ համար` թե՛ անձնական, թե՛ գործնական առումով: Իսկ ամենակարեւոր իրադարձությունը տղայիս` Միքայելի ծնունդն էր»՝  նախորդ տարին հենց այսպես է ամփոփել Մերի Շահինյանը՝ BRAVO.am-ին տրամադրելով ընտանեկան նոր լուսանկարները:

Մերի Շահինյանի ընտանիքը


Հաղորդավարուհին Նոր տարին ամուսնու՝ գործարար Արտաշես Մարգարյանի եւ որդու հետ դիմավորել է Գերմանիայում: Նա պատմել, որ արդեն երկրորդ տարին է, ինչ սիրելիի հետ են ընտրում տոնածառի խաղալիքները. շատ է սիրում զարդարելու գործընթացը:

«Կա մի երեւույթ, որ մանկության տարիներից միշտ ուրախացրել է եւ իմ հուշերում վառ է մնում: Դա բնական եղեւնին է, որ ամեն տարի զարդարել ենք: Նույնը ցանկանում եմ կազմակերպել որդուս համար»,-նշել է Մերին:

Մերի Շահինյանը՝ որդու հետ


Հաղորդավարուհին ցանկանում է, որ 2017-ը հետաքրքրությամբ չզիջի նախորդին: Գործնական նոր ծրագրեր, մտահղացումներ ունի, որոնք, հուսով է, կիրականցնի այս տարի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Շահինյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին