×


Մերին, Սոֆյան, Անաիսը եւ այլ հայտնիներ` Մարինկա Խաչատրյանի 18-ամյակին :)

«Շանթ»-ի «Սիրո գերին» սերիալից իր դերասանական կարիերան սկսած Մարինկա Խաչատրյանը երեկ դարձել է 18 տարեկան: Նա ծննդյան մեծ տոն է կազմակերպել երեւանյան ռեստորաններից մեկում` հրավիրելով հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին, իսկ երեկոյի հիշարժան պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

Մարինկա Խաչատրյանը նշել է 18-ամյակը


Հոբելյարը պատմել է, որ կեսգիշերին իրեն անակնկալի են բերել ընտանիքի անդամներն ու ընկերուհիները.«Ձայներ լսեցի, դուրս եկա իմ սենյակից եւ տեսնեմ հյուրասենյակը զարդարված է, իսկ ընկերուհիներս կանգնած են ծաղիկներով եւ տորթով»:

Իսկ արդեն երեկոյան իրենց փոքրիկ գործընկերուհուն շնորհավորելու են եկել Սոֆյա Պողոսյանը, Անաիս Սարդարյանը, Հայկ Հովհաննիսյանը, Բեն Ավետիսյանը, Մերի Մակարյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Սյուզի Պապյանը, Իննա Խոջամիրյանը եւ այլք. «Շատ ուրախ օր ու ժամանակ անցկացրինք, քանի որ կողքիս էին ինձ հարազատ մարդիկ»,-նշել է սերիալային դերասանուհին:

Մերի Մակարյանը, Մարինկա Խաչատրյանը եւ Անաիս Սարդարյանը


Մարինկան 18-ը հասունության տարիք է համարում եւ տոնական տորթի մոմերը փչելիս կարեւոր երազանք է պահել, սակայն նախընտրում է չբարձրաձայնել, որպեսզի իրականանա.«Ծննդյանս օրերը շատ եմ սիրում, անկախ նրանից մեծ շուքով եմ նշեմ, թե ոչ:)»:

BRAVO.am-ը շնորհավորում է Մարինկային եւ ամենայն բարիք մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW