×


Մերին եւ Անահիտը «Մանկական Եվրատեսիլ 2016»-ում 2-րդն են

Մալթայի մայրաքաղաք Վալետտայում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2016»-ը։ Երգի միջազգային մրցույթն այս տարի հաղթական ավարտ ունեցավ Վրաստանի համար։  Մարիամ Մամադաշվիլին 239 միավորով առաջին հորիզոնականում է, իսկ Հայաստանի ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը 7 միավորի տարբերությամբ (232) զբաղեցրել են երկրորդ տեղը:

Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլին


Հայաստանի պատվիրակները «եվրատեսիլյան» բեմում ներկայացան 2-րդ համարի ներքո` «Տարբեր» երգով, որի հեղինակներն են Նիկ Էգիբյանն ու Ավետ Բարսեղյանը: Մրցութային համարի բեմադրության մեջ ընդգրկված էին նաեւ 4 պարուհիներ: Աճպարարներ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանների հատուկ աճպարարական հնարքի շնորհիվ աղջիկները ելույթի ժամանակ աննկատ զգեստափոխվեցին` ներկայանալով ճերմակ միանման զգեստներով:

Մերին եւ Անահիտը «Մանկական եվրատեսիլ-2016»-ում 2-րդն են


Հիշեցնենք, այս տարի փոփոխություններ էին մտցվել մրցույթի կանոններում, այդ թվում` հանվել էր հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողին որոշեցին մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիները, ինչպես նաեւ փորձագետների ժյուրին, որի կազմում էին 3 եվրոպացի հայտնի արվեստագետ: Հայաստանի միավորները հայտնել է նախորդ տարվա մեր մասնակից Միկան, որը մրցույթում գրավել էր կրկին 2-րդ հորիզոնականը:

BRAVO.am
Լուսանկարները` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին