×


Մերկանալու հերթը Քիմ Քարդաշյանի քույրիկինն է :)

Աշխարհը դիտեց Քիմ Քարդաշյանի` “GQ” ամսագրի համար արված էրոտիկ նոր  ֆոտոշարքը, իսկ հիմա մարմինը ցուցադրելու հերթը հայտնի քույրերից 18-ամյա Քենդալ Ջեններինն է: Աղջնակը երազում է մոդելի հաջողակ կարիերայի մասին եւ այս օրերին փորձում է իրեն հնարավորինս լավ դրսեւորել “New York Fashion Week”-ի շրջանակում:

Քենդալ Ջենները


“Թոմի Հիլֆիգեր” ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը Քենդալը կրել է թափանցիկ զգեստ, իսկ ահա մոդելի քույրը` Քորթնի Քարդաշյանը, “Ինստագրամ”-ի իր էջում “Մուսա” գրությամբ տեղադրել է նրա նոր լուսանկարը, որտեղ ամբողջովին մերկ է:

Քենդալ Ջենները


Լուսանկարի հեղինակը “Victoria`s Secret”-ի հետ համագործակցող լուսանկարիչ Ռասել Ջեյմսն է: Հիշեցնենք, հարցազրույցներից մեկի ընթացքում լրագրողի հարցին, թե արդյոք ցանկություն չունի համագործակցել ներքնազգեստների նորաձեւության աշխարհում հանրահայտ այս ապրանքանիշի հետ, Քենդալը պատասխանել է.“Ամբողջ կյանքիս ընթացքում հենց դրա մասին եմ երազել”:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին