×


Միակ բանը, ինչից Անդոն վախենում է

Անդրանիկ Հարությունյանն իր «ֆեյսբուքյան» էջում տեղադրել է ստորեւ ներկայացված լուսանկարը, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ կայքերում լուրեր տարածվեն, թե իբր նա ամուսնալուծվել է եւ կրկին ամուսնացել: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ լուսանկարն արվել է «Արամմա» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

«Արամմա» ֆիլմի նկարահանումներին


«Իհարկե, չեմ ամուսնալուծվել: Նման վերնագրով նյութերից էլ չեմ նյարդայնանում ու ջղայնանում: Գիտեմ, որ «լայքեր» հավաքելու համար են նման բան անում, ու թեթեւ եմ նայում դրան»,-ասել է Կամերային թատրոնի դերասանը:

 Անդոյի խոսքով` այլ կերպ կարձագանքի հետեւյալ դեպքում.«Շատ կզայրանամ, եթե տեսնեմ` գրել են, թե մահացել եմ, որովհետեւ մահը միակ բանն է, ինչից վախենում եմ: Չնայած` վերջին շրջանում այնքան երիտասարդներ մահացան, որ չես էլ հասկանում` ինչու է նման բան լինում»:

Անդրանիկ Հարությունյանը` կնոջ հետ


Հումորիստ-դերասանի խոսքով կինը` Մերին, եւս հումորով է վերաբերում նման խոսակցություններին եւ նյութերին.«Մեր սերը շատ ուժեղ է, բացառվում է նման բան լինի: Ես հաստատ չեմ բաժանվի: Սիրում եմ կնոջս եւ համոզված եմ, որ փոխադարձ է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անդոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին