×


Միկան “Մանկական Եվրատեսիլ 2015”-ում 2-րդն է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում քիչ առաջ ավարտվեց “Մանկական Եվրատեսիլ 2015”-ը։ Երգի միջազգային մրցույթն այս տարի հաղթական ավարտ ունեցավ Մալթայի համար։ 13-ամյա երգչուհի Դեսթինի Չուկունյերեն 185 միավորով առաջին հորիզոնականում է, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Միկան ընդամենն 9 միավորի տարբերությամբ (176) զբաղեցրել է երկրորդ տեղը:

Միկան զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը


Միքայել Վարոսյանը եւ նրա մուսաները գեղեցիկ ելույթ են ունեցել 11 համարի ներքո՝ ներկայացնելով “Love” երգը: Միկան գրեթե բոլոր երկրներից ստացել է 8, 10 եւ 12-ական միավորներ։ Հայաստանի միավորները հայտնել է նախորդ տարվա մեր մասնակից Բեթթին, որը մրցույթում գրավել էր 3-րդ հորիզոնականը:

“Մանկական Եվրատեսիլ 2015”-ին մասնակցել է 17 երկրի ներկայացուցիչ, որոնք ելույթ են ունեցել հետեւյալ հերթականությամբ՝ Սերբիա, Վրաստան, Սլովենիա,  Իտալիա, Նիդերլանդներ, Ավստրալիա, Իռլանդիա, Ռուսաստան, Մակեդոնիա, Բելառուս, Հայաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Սան Մարինո, Մալթա, Ալբանիա եւ Մոնտենեգրո։

"Մանկական Եվրատեսիլ 2015"-ում հաղթել է Մալթան


Միկան ելույթից ժամեր առաջ հետեւյալ գրառումն է կատարել իր “ֆեյսբուքյան” էջում.“Ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխարհասփյուռ հայերին իմ կողքին լինելու, դրական խոսքեր շռայլելու ու սատարելու համար: Անկախ մրցույթի արդյունքներից՝ ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ կարողացա սեր տալ ու կրկնակին ստանալ”։ 

BRAVO.am
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ մրցույթի պաշտոնական կայքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին