×


Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ կներկայացնի

Միհրան Ծառուկյանն անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Օգոստոսի 11-ին երգիչը կներակայացնի իր նոր՝ «Սիրտ ունեմ»  երգի հիման վրա նկարահանված տեսահոլավակը:

Միհրան Ծառուկյանը


Միհրան Ծառուկյանի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը Bravo.am-ին տեղեկացրեց, որ տեսահոլովակի նկարահումներն իրականացրել է «Yere1 production»-ը: Տեսահոլովակը  նկարահանվել է երկու օրում՝ առանց որեւէ դժվարության. «Կատարվել է մանրակրկիտ աշխատանք, ինչի արդյունքը կտեսնեք շատ շուտով»,- ասաց Մենչը:

«Սիրտ ունեմ» երգի հեղինակը Արման Անտոնյանն է:  Խոսքերի համահեղինակներն են Արման Անտոնյան, Մարտին Միրզոյան: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է:

Միհրան Ծառուկյանը


Միհրան Ծառուկյանի երեւանյան մենահամերգի հետ կապված էլ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ասաց, որ առայժմ հստակ պլանավորված չէ՝ երբ կլինի Միհրանի մենահամերգը. «Պետք է լուրջ նախապատրաստվել, քանի որ մենահամերգով ներկայանալը շատ պատասխանատու գործ է»:

Մենչի հետ խոսեցինք նաեւ Միհրան-Արփի սպասվելիք զուգերգի մասին. «Առայժմ նորություն չկա, փնտրում ենք համապատասխան երգ»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը:

Տեքստը՝  Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միհրան Ծառուկյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW