×


Միհրան Ծառուկյան. “Ումի՞ց եւ ինչո՞ւ պետք է թաքցնեմ ”

“Сердце моё”` այսպես է կոչվում Միհրան Ծառուկյանի ռուսալեզու նոր երգը, որն օրերս տեղի ունեցած պրեմիերայից հետո արդեն իսկ բազմաթիվ դիտումներ ունի եւ, դատելով երգչի երկրպագուների մեկնաբանություններից, սիրվել է:): Նա BRAVO.am-ին ասել է, որ երաժշտության հեղինակը Մարտ Բաբայանն է, իսկ խոսքերը գրել է Աննա Հովները.“Սա մեր առաջին համագործակցությունն է, որի արդյունքից գոհ եմ եւ շնորհակալ”:

Միհրան Ծառուկյանը


Ամառը Միհրանի համար հագեցած է եղել շրջագայություններով եւ երգերի ձայնագրություններով, որոնցից մեկն էլ կներկայացնի սեպտեմբերին` այս անգամ արդեն տեսահոլովակով.“Առայժմ միայն կասեմ, որ սիրո մասին մեղեդային գործ է”:

Նա համերգներով եղել է Ռուսաստանի մի շարք քաղաքներում, առաջիկայում եւս նախատեսում է ելույթ ունենալ այնտեղի իր հանդիսատեսի առջեւ, Եվրոպայում հանդես գալու պլաններ էլ ունի, իսկ դեկտեմբերին “Ֆուլ Հաուս եւ Միհրան Ծառուկյան” խորագրով նախագիծը կրկին կներկայացվի Միացյալ Նահանգներում:

Միհրան Ծառուկյանը


Միհրանը նշել է, որ հայաստանյան մենահամերգն ու նոր ձայնասկավառակի շնորհանդեսն էլ մտադիր է իրականացնել 2016 թվականին:

Ամուսնության մասին հերթական շշուկները նույնպես հասել են երգչին: Նա դժվարանում է ասել, թե որտեղից եւ ինչու են տարածվում նման լուրերը, սակայն վստահեցրել է.“Դժվար թե, ես թաքուն ամուսնանամ, եւ ոչ ոք չիմանա այդ մասին: Ումի՞ց եւ ինչո՞ւ պետք է թաքցնեմ”:

Միհրան Ծառուկյանը


Ինչ վերաբերում է հանգստին, Միհրան Ծառուկյանն այս անգամ այն անց է կացրել ընտանիքի հետ` Հայաստանի հանգստավայրերում:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝  Արթուր Հովակիմյանի եւ Միհրան Ծառուկյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին