×


Միհրան Ծառուկյան.«Պահը հասունացել է»

Այս տարին Միհրան Ծառուկյանի համար բավական հագեցած էր՝  նոր երգեր, տեսահոլովակներ եւ համերգային բազմաթիվ շրջագայություններ: Երգիչը «Ֆուլ հաուս» նախագծի շրջանակում հանդես է եկել Ռուսաստանի քաղաքներում, վերջերս էլ հանդես է եկել Եվրոպայում.«Փարիզում առաջին անգամ էի ելույթ ունենում հայերի համար: Տպավորված եմ շատ: Թեեւ, անկեղծ, մեր հանդիսատեսն ամենուր է շատ ջերմ»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Միհրան Ծառուկյանը


Այս կիրակի Միհրանը ուղեւորվել է Մոսկվա՝ մասնակցելու երկու միջոցառման, այնտեղից էլ մեկնելու է Միացյալ Նահանգներ, որտեղ դեկտեմբերի 13-ին եւ 18-ին  սպասվում են «Ֆուլ հաուս» նախագծի համերգները ամերիկահայ հանդիսատեսի համար:

Ամանորը, ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս երգիչը կդիմավորի Ռուսաստանի մայրաքաղաքում. «ԱՄՆ-ից դեկտեմբերի 29-ին կվերադառնամ Մոսկվա: Տարբեր միջոցառումների մասնակցելու հրավերներ ունեմ: Տոնական օրերս կլինեն բուռն աշխատանքային, իսկ հունվարի 4-ին կվերադառնամ Հայաստան»,-ասել է նա` հավելելով, որ տարեսկզբին նոր տեսահոլովակ կներկայացնի:

Միհրան Ծառուկյանը


Երգիչը անակնկալ կմատուցի նաեւ տարեմուտի գիշերը` «Ֆուլ hաուս» նախագծի շրջանակում ներկայացնելով նոր երգ.«Փակագծերը չբացելով` միայն ասեմ, որ ռիթմիկ պարային երգ է: Վստահ եմ՝ կսիրվի բոլորի կողմից»:

«Անցնող տարվա գրեթե բոլոր ծրագրերս կարող եմ իրականացված համարել: Հաջորդ տարվա համար եւս շատ անելիքներ ունեմ: Նոր տեսահոլովակներ, «Ֆուլ հաուս» նախագծի նոր եթերաշրջանի նկարահանումներ եւ, իհարկե, երևանյան մենահամերգի մասին պետք է լրջորեն մտածել, կարծում եմ՝ արդեն պահը հասունացել է»,-նշել է Միհրանը:

Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Միհրան Ծառուկյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին