×


Միհրան Ծառուկյանի նոր հոլովակն ու ամառվա պլանները

Միհրան Ծառուկյանը հուլիսի 1-ին նոր տեսահոլովակ կներկայացնի: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգչի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ տրամադրելով նաեւ նկարահանման ընթացքում արված լուսանկարները:

Միհրան Ծառուկյանի «Հարց չկա» տեսահոլովակի նկարահանումներին


«Իրականում մտադիր էինք տեսահոլովակը ներկայացնել Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սակայն զբաղվածության պատճառով հնարավոր չեղավ ավելի շուտ իրականացնել նկարահանումները»,-մեզ հետ զրույցում ասել է Մենչը:

«Հարց չկա» կոչվող երգի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, նա նաեւ խոսքերի համահեղինակն է Գրիգոր Կյոկչյանի հետ, իսկ հոլովակի ռեժիսորն Արսեն Երեմյանն է.«Աշխույժ, պարային, Միհրանի ոճին համապատասխան երգ է: Նկարահանումներն իրականացվել են Երեւանում, տեւել մեկ ամբողջ օր: Քանի որ երգը երեխաներին է նվիրված, բազմաթիվ փոքրիկներ են մասնակցել»,-նշել է Մենչը:

Միհրան Ծառուկյանը, Արմեն Պետրոսյանը եւ Արսեն Երեմյանը


Պրոդյուսերի խոսքով՝ ամառը Միհրանի համար հիմնականում աշխատանքային կլինի: Հարցին՝ հնարավոր է այս տարի երգիչը մենահամերգով հանդես գա Երեւանում, պատասխանել է.«Կարծում եմ՝ մենահամերգի մասին կարող ենք խոսել հաջորդ տարի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մելս Փաշինյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին