×


Միհրան Ծառուկյանի նվերը մայրերին

“Մայրիկ”. այսպես է կոչվում Միհրան Ծառուկյանի նոր երգը, որի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է մարտի 8-ին: Այն երգչի երգացանկում մայրերին նվիրված առաջին երգն է. խոսքերի հեղինակն Արթուր Սաֆարյանն է, երաժշտությունը գրել է Էդգար Ալեքսանյանը, գործիքավորումը կատարվել է “Duetro” ձայնագրման ստուդիայում, իսկ ռեժիսորը Կարեն Ամյանն է:

Միհրան Ծառուկյանը


“Լիրիկական երգ է: Տեսահոլովակում մոր կերպարը մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ որդու դերում հանդես է գալիս դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը: Հիացած եմ նրանց խաղով. դիտելիս նույնիսկ հուզվում էի”,-BRAVO-ին ասել է Միհրանն ու հավելել, որ “Մայրիկ”-ը նվիրում է ինչպես իր, այնպես էլ բոլոր մայրերին:

Միհրան Ծառուկյանի "Մայրիկ" տեսահոլովակի նկարահանումներին


Խոսելով հետագա անելիքներից` երգիչը  նշել է, որ պատրաստվում է մարտի 9-ի մոսկովյան համերգին եւ Լոս Անջելեսում մարտի 29-ին կայանալիք “Ֆուլ հաուս եւ Միհրան Ծառուկյան” շոու-ծրագրին.“Շատ անելիքներ ունեմ: Արդեն հաջորդ տեսահոլովակի մասին եմ մտածում”: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Միհրան Ծառուկյանի “ֆեյսբուքյան” էջից եւ Արթուր Հովակիմյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին