×


Միհրան Ծառուկյանն` իր մասնակցությամբ սիթքոմի, նոր հոլովակի եւ ալբոմի մասին :)

Շուտով հայկական հեռուստաեթերում կհայտնվի Միհրան Ծառուկյան-Մերի Մակարյան “հակամարտության” շնորհիվ արդեն իսկ խոսակցությունների կիզակետում գտնվող նոր սիթքոմ: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ընդգրկված է “Full House”-ի դերասանական կազմում, սակայն մանրամասներ հաղորդել չի ցանկացել:

Միհրան Ծառուկյանը


Միհրանը նաեւ նշել է, որ այլ անակնկալներ կմատուցի իր երկրպագուներին: Նա “Ծնունդդ շնորհավոր” տեսահոլովակը ներկայացնելուց հետո շարունակել է ակտիվ գործունեություն ծավալել` ձայնագրելով նոր երգեր, եւ արդեն իսկ նախատեսում է  ձայնասկավառակ թողարկել.“Կարծում եմ` մինչեւ տարեվերջ կհասցնեմ իրականացնել պլաններս”:

Միհրան Ծառուկյանը


Հոկտեմբերին կկայանա երգչի նոր տեսահոլովակի պրեմիերան: Չցանկանալով փակագծերը բացել` նա վստահեցրել է, որ այն տարբերվելու է նախորդներից: Միհրանը նաեւ հայտնել է, թե պատրաստվում է համերգային շրջագայությամբ մեկնել Ռուսաստանի մի շարք քաղաքներ:
 
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Duetro-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին